Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 3

06.04.2018804

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 2

Նախապատրաստում որովայնի ՈւՁՀ-ին

Հարկավոր է հետաոտությունից 6-8 ժամ առաջ չուտել ոչինչ և կես լիտր ջուր վերցնել։ Դատարկ ստամոքսը սկանավորելուց հետո բժիշկը երեխային կխնդրի խմել ջուրը և կհետևի, թե ինչպես է այն կերակրափողով անցնում որովայն։

Ծծկեր երեխաների դեպքում հետազոտությունը հարկավոր է անցկացել վերջին կերակրումից 3-3.5 ժամ անց, ինչպես որովայնի խոռոչի հետազոտության դեպքում։

Նախապատրաստում վահանաձև գեղձի ՈւՁՀ-ին

Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ի համար հատուկ նախապատրաստման անհրաժեշտություն չկա։ Հարկավոր է բժշկին հայտնել միայն երեխայի քաշն ու հասակը հետազոտության պահին։

Նախապատրաստում փոքր կոնքի ՈւՁՀ-ին

Տղաների համար

Տղաների ամորձապարկի ՈւՁՀ-ն նախապատրաստում չի պահանջում, հարկավոր է միայն արտաքին սեռական օրգանների հիգիենիկ խնամք իրականացնել։ Շագանակագեղձի հետազոտության հարկավոր է գնալ լիքը միզապարկով։

Աղջիկների համար

Աղջիկների արգանդի և հավելումների ՈւՁՀ-ն կատարվում է միայն տրանսաբդոմինալ եղանակով (որովայնի վրայից) և լիքը միզապարկի դեպքում։ Նախապատրաստումը նույնն է, ինչ միզապարկի ՈւՁՀ-ի դեպքում։

Նորածնի նախապատրաստումը սկրինինգային ՈւՁՀ-ին (1-1.5-րդ ամսականում)

Պլանային սկրինինգային ՈւՁՀ-ն նշանակվում է 1-1.5 ամսական բոլոր երեխաներին և պարտադիր ներառում է գլխուղեղի (նեյրոսոնոգրաֆիա), երիկամների և կոնքահոդերի ՈւՁՀ։ Վերոնշյալ բոլոր երեք հետազոտությունները հնարավոր է անցկացնել մեկ այցի ընթացքում։ Նախապատրաստվելու անհրաժեշտություն չկա։ Խորհուրդ է տրվում հավելյալ անցկացնել նաև թիմուսի, սրտի և որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն։

Առաջին երկու հետազոտությունը նախապատրաստում չեն պահանջում, իսկ որովայնի խոռոչի ՈւՁՀ-ն հարկավոր է կատարել վերջին կերակրումից 3-3.5 ժամ անց։ Երեխային կարելի է կերակրել ՈւՁՀ-ից անմիջապես հետո։