Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս II)

Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս II)

Կարդացեք՝  Առաջին սկրինինգը հղիության ընթացքում․ մաս I

Պտղի օձիքային տարածության հաստությունը այն հիմնական ցուցիչն է, որի շեղումը վկայում էքրոմոսոմային հիվանդության մասին (Դաունի համախտանիշ, Էդվարդսի համախտանիշ և այլն)։ Առողջ երեխայի ՕՏՀ-ն առաջին սկրինինգի ընթացքում չպետք է 3 մմ-ից մեծ լինի որովայնի միջոցով կատարվող ՈւՁՀ-ի դեպքում և 2.7 մմ-ից մեծ՝ հեշտոցային ՈւՁՀ-ի դեպքում։

Կարդացեք՝ Պտղի օձիքային տարածության հաստություն

Պտղի օձիքային տարածության հաստությունն ըստ հղիության ժամկետի

Քթոսկրի երկարություն։ Քրոմոսոմային անոմալիա ունեցող պտղի դեպքում ոսկրացումն ավելի ուշ է լինում, քան առողջ պտղի դեպքում։ Այդ պատճառով զարգացման հապաղման դեպքում քթոսկրն առաջին սկրինինգի ընթացքում կամ բացակայում է, կամ էլ շատ փոքր է։ Եթե քթոսկրի երկարությունը չի համապատասխանում հղիության ժամկետին, բայց մնացյալ ցուցիչները բնական սահմաններում են, ապա անհանգստանալու տեղիք չկա։ Նշանակում է, որ այդ պտղի առանձնահատկությունն է, և ամենայն հավանականությամբ նա փոքրիկ, սրածայր քիթ կունենա, ինչպես ծնողները կամ մոտ ազգականներից մեկը, օրինակ՝ տատիկը։

Քթոսկրի երկարության նորման

Առաջին սկրինինգի ժամանակ ուլտրաձայնային հետազոտության մասնագետն ստուգում է նաև մի շարք այլ օրգանների և մարմնի մասերի վիճակը։

Պտղի կենսունակության գնահատում։ Հղիության առաջին եռամսյակում սաղմի կեսունակությունը բնորոշվում է սրտի և շարժողական ակտիվությամբ։ Քանի որ պտղի շարժումներն այդ ժամկետում հազիվ թե նկատելի են, ապա դիագնոստիկ նշանակություն ունի միայն սաղմի սրտի կծկումների հաճախականությունը, իսկ շարժողական ակտիվությունը պարզապես նշվում է «որոշակիացված է»։

Պտղի սրտի կծկումների հաճախականությունը, անկախ պտղից, հղիության 9-10-րդ շաբաթում պետք է կազմի 170-190 զարկ/րոպե, իսկ 11-րդ շաբաթից մինչև հղիության ավարտը՝ 140-160 զարկ/րոպե։ Անհանգստության տեղիք է տալիս այն իրավիճակը, երբ պտղի սրտի կծկումների հաճախականությունը նորմայից ցածր է (85-100 զարկ/րոպե) կամ բարձր (200զարկ/րոպեից ավել)։ Այդ դեպքում հավելյալ հետազոտություն և բուժում է նշանակվում։

Կարդացեք՝  Առաջին սկրինինգը հղիության ընթացքում․ մաս III

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը