Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

Ընդհանուր կանոններ երեխաների և մեծահասակների համար
Որպեսզի ուլտրաձայնային հետազոտությունն արդյունավետ ու լավ անցնի, ամբողջական ինֆորմացիա տա երեխայի առողջական վիճակի մասին, կատարեք բժշկի բոլոր հանձնարարությունները նախապատրաստության վերաբերյալ։
Երեխայի դեպքում հատուկ պատրաստվածություն չեն պահանջում հետևյալ հետազոտությունները՝
- գլխուղեղի ՈւՁՀ (նեյրոսոնոգրաֆիա),
- կոնքազդրային հոդերի ՈւՁՀ,
- սրտի ՈւՁՀ,
- թիմուսի ՈւՁՀ,
- վահանաձև գեղձի ՈւՁՀ,
- ավշային հանգույցների ՈւՁՀ,
- թքագեղձերի ՈւՁՀ,
- հոդերի ՈւՁՀ,
- մկանների ՈւՁՀ,
- փափուկ հյուսվածքների ՈւՁՀ,
- փոշտի օրգանների ՈւՁՀ,
- կաթնագեղձերի ՈւՁՀ,
- երիկամների ՈւՁՀ։
Նախապատրաստություն պահանջող հետազոտություններն են՝
- լյարդի ՈւՁՀ,
- լեղապարկի ՈւՁՀ,
- ենթաստամոքսային գեղձի ՈւՁՀ,
- մակերիկամների ՈւՁՀ,
- որովայնի ՈւՁՀ,
- միզապարկի ՈւՁՀ,
- որովայնի խոռոչի ՈւՁՀ,
- փոքր կոնքի ՈւՁՀ։
Ի՞նչը կարող է խանգարել ՈւՁՀ-ի անցկացմանը և խեղաթյուրել դրա արդյունքը՝
- աղիների գազերը,
- այցելուի ակտիվությունը հետազոտության ընթացքում,
- ճարպակալման ծայրահեղ աստիճանը,
- սկանավորման հատվածում բաց վերքի կամ վիրակապի առկայությունը։
Առավել տարածված է առաջին կետը, այդ պատճառով եթե երեխան հակված է փորկապության և մետեորիզմի, ապա որովայնի խոռոչում և փոքր կոնքում տեղակայված օրգանների ցանկացած տեսակի ՈւՁՀ-ից օրեր առաջ հարկավոր է գազագոյացումը խթանող մթերքներ չուտել։
Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 2
Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 3
Նմանատիպ նյութեր

Հիստերոսալպինգոգրաֆիա. ի՞նչ միջամտություն է, ե՞րբ է ցուցված

Էնդոմետրիում. հաստությունը և խանգարումները

Ուլտրաձայնային հետազոտությունը տղամարդկանց դեպքում

Ուլտրաձայնային հետազոտության մասին

Ուլտրաձայնային հետազոտություն․ ծառայություններ
