Արգանդային անպտղություն

Արգանդային անպտղություն

Արգանդային անպտղության մասին խոսում են այն դեպքում, երբ արգանդի բնածին կամ ձեռքբերովի հիվանդություններ կամ ախտաբանական վիճակներ կան՝ կրկնակի արգանդ, թերհաս արգանդ, արգանդի բացակայություն, թամբաձև արգանդ, արգանդում միջնապատի առկայություն և այլն։

Կարդացեք՝ Առաջնային անպտղություն

Ձեռքբերովի խնդիրներ կարող են առաջանալ վիրահատական միջամտության, անհաջող աբորտի, արգանդի քերման, հետծննդաբերական բարդությունների և տարբեր ծագման էնդոմետրիտների առկայության արդյունքում։

Արգանդային անպտղության առաջացման պատճառներն են՝

  • ադենոմիոզ, 
  • արգանդի միոմա, 
  • էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներ, 
  • արգանդի բնածին արատներ, 
  • արգանդում օտարածին մարմնի առկայություն,
  • կպումներ արգանդի խոռոչում և այլն։

Ախտորոշման նպատակով նշանակվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի հիման վրա հնարավոր է որոշել արգանդի թաղանթի մաշվածության աստիճանը։ Գինեկոլոգը կարող է նշանակել նաև հիստերոսկոպիա, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել ներարգանդային սինեխիաները՝ կպումները, պարզել դրանց բնույթը և տեղակայման վայրը։

Կարդացեք՝ Երկրորդային անպտղություն

Սինեխիաները կարող են հանգեցնել արգանդի խոռոչի սերտաճման։ Սերտաճման պատճառ կարող են դառնալ աբորտի ժամանակ էնդոմետրիումի հիմնական շերտի վնասվածքները, սեռական օրգանների բորբոքումը, ծանր ծննդաբերությունը, վիրաբուժական միջամտությունը։

Արգանդի խոռոչի սինեխիաների ծանրության աստիճանները

Թեթև ձեև, որի դեպքում սինեխիաները նման են թելիկների և գրավում են արգանդի ¼-րդ մասը, իսկ արգանդի հատակը և փողային անկյունները կամ մաքուր են, կամ փոքր-ինչ լցված։

Միջին ծանրության ձև, որի դեպքում արգանդի 25%-ը, ինչպես նաև փողային անկյունները լցված են սինեխիաներով, իսկ հատակը՝ կիսով չափ։

Ծանր աստիճանի դեպքում արգանդի հատակը, փողային անկյունները լիովին սերտաճած են լինում։

Արգանդային անպտղության դեպքում դաշտանը բացակայում է կամ էլ երկրորդային ամենորեա է ի հայտ գալիս։

Բուժումը

Կպումներով պայմանավորված արգանդային անպտղությունը բուժում են սինեխիաների քերման և հեռացման եղանակով՝ օգտագործելով հիստերոսկոպիա։ Այդ մեթոդն անցկացնում են հերթական դաշտանից հետո և բոլոր միջամտություններից առաջ կամ հետո նշանակում են հորմոնաթերապիա, ինչը սովորաբար տևում է երկուսից երեք ցիկլ։

Կարդացեք՝ Անպտղություն․ ինչպե՞ս կանխարգելել

Արգանդային անպտղության վերաբերյալ բավականին դժվար է կանխատեսումներ անել,քանի որ ամեն բան կախված է էնդոմետրիումի շերտի ախտահարվածության աստիճանից։

Մի մոռացեք, որ ճիշտ ժամանակին կատարված ախտորոշումն ու բուժումը մեծացնում են առողջ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը, ուստի ցանկացած կասկածի դեպքում դիմեք մասնագետի։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում