Հնարավո՞ր է հղիանալ դաշտանից անմիջապես հետո

Հնարավո՞ր է հղիանալ դաշտանից անմիջապես հետո

Համարվում է, որ դաշտանից անմիջապես հետո հղիանալն այնքան էլ հավանական չէ, պայմանավորված է կնոջ ֆիզիոլոգիայով։ Դաշտանային ցիկլն ունի չորս փուլ։ Ամենաերկարը ֆոլիկուլային փուլն է, որը տևում է մոտավորապես երկու շաբաթ։ Հենց այդ ընթացքում է կնոջ օրգանիզմում հասունանում գերիշխող ֆոլիկուլը, որն իր ներսում կրում է բեղմնավորման պատրաստ ձվաբջիջ։ Ձվազատման փուլում այն ամբողջովին պատրաստ է լինում բեղմնավորմանը և սպասում է սերմնաբջիջների մոտենալուն։

Այդ փուլը համապատասխանում է մոտավորապես 12-17-րդ օրերին, որոնց ընթացքում հղիանալու հավանականությունը մեծանում է։ Ձվազատմանը հաջորդում է լյուտեինային փուլը, որի ընթացքում արգանդը նախապատրաստվում է սաղմն ընդունելուն։ Հորմոնային ֆոնը փոխվում է, բայց ձվաբջիջը դեռ պահպանվում է և հնարավոր է հղիանալ։

Եթե բեղմնավորում չի կատարվում, ցիկլի ավարտին սկսվում է եզրափակիչ փուլը՝ դաշտանը, որի ընթացքում էնդոմետրիումի շերտն անջատվում և դուրս է գալիս օրգանիզմից, նրա հետ դուրս է գալիս նաև չբեղմնավորված ձվաբջիջը։ Այդ շրջանը խիստ անբարենպաստ է բեղմնավորման համար, քանի որ հղիանալուն խանգարում է հորմոնային ագրեսիվ ֆոնը։ Տևում է մինչև մենստրուացիայի ավարտը։ Հենց այդ է պատճառը, որ դաշտանից հետո հղիանալը գրեթե անհնար է։

Բացառություններ

Անկանոն ցիկլի դեպքում ձվազատման փուլը տատանվում է, նշանակում է, որ անվտանգ օրերն էլ հնարավոր չէ կանխատեսել։ Ուստի, եթե դաշտանն սկսվում է օրացուցային օրվան անհամապատասխան, ապա պետք չէ հույս դնել հղիության պլանավորման օրացուցային եղանակի վրա։

Կարդացեք՝ Ձվազատում

Դաշտանից անմիջապես հետո կինը կարող է հղիանալ նաև այն դեպքում, եթե ցիկլը կարճատև է․ չէ՞ որ բոլոր փուլերը հաշվարկվում են՝ հիմնվելով սովորական, 28-29 օր տևողությամբ ցիկլի վրա։ Լինում են դեպքեր, երբ ցիկլը տևում է 21-25 օր, անգամ ավելի քիչ, իսկ դաշտանը՝ ոչ թե երեք-չորս, այլ յոթ-ութ օր։ Այդ պարագայում ստացվում է, որ դաշտանն ավարտվելուն պես նոր ձվաբջիջն արդեն հասունացած է լինում և կարող է բեղմնավորվել։

Հղիությունը հանգստի մեկնելուց հետո

Դաշտանային ցիկլի ցանկացած խանգարում հորմոնային փոթորիկ է առաջացնում կնոջ օրգանիզմում։ Պատճառները բազմաթիվ են, օրինակ՝ դեղորայքի օգտագործում, քրոնիկական հիվանդություններ, սխալ սննդակարգ, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն, սթրեսներ և այլն։

Ցիկլը կարող է խանգարվել նաև դրական հույզերի, ուրախալի իրադարձությունների պատճառով, օրինակ՝ կինը գուցե մեկնի ինչ-որ տեղ հանգիստը վայելելու և վերադառնա հղիացած, չնայած որ սեռական հարաբերությունը եղել է անվտանգ օրերին։

Սերմնաբջիջների կենսունակությունը

Ենթադրենք կնոջ ցիկլը հստակ է և կարելի է լիովին վստահել։ Կարելի՞ է այդ դեպքում առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն ունենալ դաշտանից անմիջապես հետո։ 100% երաշխիք այնուամենայնիվ չկա։ Բանն այն է, որ որոշ տղամարդկանց սերմնաբջիջները տարբերվում են կենսունակությամբ և կարող են պահպանվել կնոջ սեռական ուղիներում՝ սպասելով հասունացած ձվաբջջին։

Պատահականություն

Հազվադեպ, բայց պատահում է, որ մեկ ցիկլի ընթացքում միանգամից երկու ձվաբջիջ է հասունանում տարբեր ժամանակներում։ Բժիշկներն այն անվանում են ինքնաբեր, սպոնտան ձվազատում։ Այդ դեպքում հնարավոր է հղիանալ անգամ դաշտանի ընթացքում։

Այսպիսով, կարող ենք ասել, որ միշտ էլ հնարավոր է հղիանալ դաշտանից անմիջապես հետո։

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում