Պորտալար

Պորտալար

Բոլորի մարմնի վրա էլ կա մի տեղ, որը հիշեցնում է երբևէ մայրական արգանդում լինելու և նրանից ամբողջապես կախված լինելու մասին, այդ տեղը պորտն է։

Պորտալարի դերը

Պորտալարի միջոցով պտղին են անցնում սննդարար նյութերը։ Այն միացված է ընկերքին և երեխայի պորտի օղին։ Պորտալարը կազմավորվում է հղիության երկրորդ շաբաթում և կարևոր նշանակություն ունի երեխայի կյանքի համար։

Կառուցվածքը

Պորտալարը կազմված է երկու զարկերակից և մեկ երակից։ Երբեմն այնպես է լինում, որ մի զարկերակը բացակայում է, սակայն այդ հանգամանքը չի խանգարում պտղի բնականոն զարգացմանը։ Հայտնաբերելով այդ թերությունը՝ անհրաժեշտ է հետազոտել երեխային և պարզել արդյո՞ք նրա երիկամները լավ են գործում։ Այդ թերությունը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության կամ էլ երիկամներից մեկի բացակայության։ Պորտալարն անմիջականորեն կապված չէ երեխային։ Բոլոր սննդանյութերն անցնում են նախ ընկերքով, որը թույլ չի տալիս, որ մոր արյունը խառնվի երեխայի արյանը։

Հանգույցներ պորտալարի վրա

Երբ պորտալարի անոթներն աճում են, սկսում են փաթաթվել երակին։ Անոթների արագ զարգացման դեպքում դրանց վրա գնդակներ են առաջանում։ Երակների վարիկոզային լայնացման դեպքում հանգուցային կեղծ լայնացումներ են ի հայտ գալիս, որոնք չեն խոչընդոտում արյան հոսքին։

Բացի կեղծ հանգույցներից, կան նաև իսկականները, որոնք առաջանում են արգանդում երեխայի շարժվելու դեպքում և ծննդաբերության ժամանակ։ Դրանք նույնպես վտանգավոր չեն։ Միայն հղիության վաղ ժամկետներում առաջացած ձգված հանգույցն է, որ կարող է պորտալարում խաթարել արյան հոսքը։

Վտանգները

Հղիության վերջում պորտալարը սովորաբար ունենում է 60սմ երկարություն։ Եթե մինչև հղիության ավարտն այն հասնում է 40սմ-ի, համարվում է կարճ, իսկ եթե 70սմ-ից ավել է լինում՝ երկար։ Երկար պորտալարը կարող է փաթաթվել երեխայի մարմնին կամ պարանոցին, ինչը կարող է սպառնալ նրա կյանքին։ Պորտալարի փաթաթման հետևանքով հնարավոր է, որ ծննդաբերությունը բարդանա։ Այն կարող է հանգեցնել ներարգանդային հիպոքսիայի՝ թթվածնաքաղցի։

Կարդացեք՝ Ինչ է պորտալարի փաթաթումը

Այդուհանդերձ չի նշանակում, որ երեխան անպայմանորեն կտուժի։ Փաթաթումը նկատելուն պես բժիշկներն ավելի ուշադիր կլինեն և կվերահսկեն իրավիճակը։ Բազմաթիվ երեխաներ են պորտալարի փաթաթման դեպքում լիովին առողջ ծնվում։ Երբ երեխան փաթաթված է լինում պորտալարով, շարունակ ձգում է այն, ինչի հետևանքով հնարավոր է, որ ընկերքի վաղաժամ շերտազատում տեղի ունենա։ Այդ դեպքում անմիջապես կեսարյան հատում է կատարվում երեխայի կյանքը փրկելու համար։

Ինչպե՞ս է կտրվում պորտալարը

Երեխայի ծնվելուն պես պորտալարը կտրում են։ Բժիշկներն այդ անում են սեղմիչների և վիրաբուժական նշտարի միջոցով։ Այն արագ կտրելու դեպքում թթվածնով հարուստ արյունը չի հասցնի ընկերքից վերադառնալ երեխայի անոթային համակարգ, ինչը կարող է հանգեցնել երեխայի արյան մեջ հեմոգլոբինի և երկաթի մակարդակի նվազման, ուստի պետք է ճիշտ պահին կտրել։

Երեխայի արյան խումբը և ռեզուս-գործոնը որոշելու նպատակով արյունը վերցնում են հենց պորտալարից։ Սովորաբար պորտալարը կապում են փորից երկու սանտիմետր բարձր տեղում և կտրում հանգույցից մեկ սանտիմետր վերևից։ Մի մասը պահպանվում է և մոտավորապես մեկ ամիս անց չորանում և ընկնում՝ թողնելով փոսիկ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար