Ո՞րն է ճիշտ շնչառությունը և ի՞նչ դեր ունի

Ո՞րն է ճիշտ շնչառությունը և ի՞նչ դեր ունի

Շնչառությունը մի զորեղ գործիք է, որով կարող ենք վերահսկել մեր մարմինն ու մտքերը, ինչպես նաև ազդել առողջության վրա։ Քչերն են գիտակցում այս հանգամանքը, շատերը սխալ են շնչում՝ արդյունքում հայտնվելով սթրեսի շեմին․ մտքերը խառնիխուռն են, իսկ մարմինը հոգնած և խոցելի հիվանդությունների հանդեպ։ Եթե դուք էլ եք նրանցից մեկը, ապա հոգ չէ, երբեք ուշ չէ ճիշտ շնչել սովորելու համար։

Գիտե՞ք ինչի է ընդունակ ճիշտ շնչառությունը։ Այն՝

  • նվազեցնում է սթրեսի մակարդակը, 
  • լավացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը՝ պահպանելով կենսունակությունը, 
  • լավացնում է հիշողությունը, 
  • անցկացնում է գլխացավը, անքնությունը, 
  • մարզում է սրտամկանը, 
  • կարգավորում նյութափոխանակությունը և այրում ճարպերը, 
  • լավացնում է մաշկի ու մազերի որակը և այլն։

Կարդացեք՝ Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար

Հարկավոր է շնչել ոչ թե կրծքավանդակով, այլ «փորով», ստոծանու հատվածով։ Շնչելու ընթացքում օրգանիզմն ստանում է թթվածին և ազատվում ածխաթթու գազից։ Այս գազափոխանակությունը կատարվում է թոքերում և անհնարին կլիներ առանց ստոծանու։

Ստոծանին կամարաձև մկան է, որ բաժանում է կրծքային և որովայնային հատվածները։ Պատկերացրեք, որ երկու թոքերը «նստած» են ստոծանու գմբեթին։ Երբ շունչ եք քաշում, կամարն ուղղվում է՝ դրանով իսկ մեծ տարածք ստեղծելով կրծքային հատվածում, որպեսզի թոքերը լցվեն օդով։ Այդ ընթացքում որովայնը փքվում է, արտաշնչելու արդյունքում ստոծանին վերադառնում է նախկին դիրքին։ Այսպիսի դիաֆրագմալ շնչառությունն ապահովում է արդյունավետ գազափոխանակություն։

Նկատե՞լ եք, թե որքան հանդարտ ու ռիթմով են շնչում փոքրիկ երեխաները։ Մի ժամանակ դուք էլ եք այդպես շնչել։ Հանգիստ, խաղաղ պառկած եք եղել անկողնուն՝ չիմանալով, թե ինչ բան է վերջնաժամկետը, քաոսային աշխատանքային օրը, կոտրված թանկարժեք հեռախոսը․․․ Հետո մեծացել եք և ամեն բան փչացրել։

Փորձենք պարզել, թե ինչպես եք շնչում այժմ։

  • Պառկեք մեջքի վրա՝ ոտքերը մի փոքր ծալելով ծնկի հատվածում։ 
  • Աջ ձեռքը դրեք փորին, ձախը՝ կրծքին։
  • Պառկեք և հետևեք շնչառությանը։ Ինչպիսի՞ն է այն։ Հավասարաչա՞փ, թե՞ անկանոն։ Արա՞գ, թե՞ դանդաղ։ Խո՞րն եք շունչ քաշու, թե՞ մակերեսային։ Եթե ճիշտ եք շնչում, ապա ձեր աջ ձեռքը, որ դրված է փորին, ռիթմով և սահուն կիջնի ու կբարձրանա։ Կրծքին դրված ձեռքը պետք է աննշան շարժվի։
  • Ամենայն հավանականությամբ ձեր դեպքում հակառակն է կատարվում․ կրծքին դրված ձեռքն է բարձրանում և իջնում, իսկ որովայնինը մնում է գրեթե անշարժ։ Եթե այդպես է, ապա փորձեք մեջքի վրա պառկած մնալով փորով շնչել։ Կշնչեք թոքերով, սակայն կստիպեք, որ աշխատի նաև ստոծանին, ու տպավորություն կստեղծվի, թե իսկապես օդը հրում եք դեպի որովայն։ Ստացվե՞ց։ Մտապահեք այդ զգացումը։ Այժմ ձեր խնդիրն այդպես հաճախ շնչելն է։ Սկզբնական շրջանում այն ջանք և կենտրոնացվածություն կպահանջի, իսկ հետագայում կվերածվի սովորության։

Դիտեք տեսանյութը՝

 

Մի կարևոր հանգամանք ևս։ Հարկավոր է շնչել քթով։ Օդը թոքերում պետք է հայտնվի ոչ թե բերանի, այլ քթի միջոցով, քանի որ այն ավելի է հարմարեցված այդ գործընթացին։ Քիթն օդը նախապատրաստում է թոքերի համար՝ տաքացնելով, խոնավացնելով, փոշուց մաքրելով և վարակազերծելով այն։

Կարդացեք՝ Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: