Հետաքրքիր փաստեր սերմնաբջիջների մասին

Հետաքրքիր փաստեր սերմնաբջիջների մասին

Սերմնահեղուկն ավելին է, քան միայն սերմնաբջիջների ամբողջություն: Այո, սերմնահեղուկի միայն 5-10% են կազմում սերմնաբջիջները, իսկ մյուս մասը սննդանյութերով հարուստ հեղուկն է, որը պաշտպանում է սերմնաբջիջներին և օգնում դրանց հասնել կնոջ ձվաբջջին՝ բեղմնավորելու այն: Այդպիսով, սերմնահեղուկի բաղադրության մեջ մտնում են՝ վիտամին C, ֆրուկտոզա, մագնեզիում, ֆոսֆոր, վիտամին B12, ցինկ, նիտրոգեն և կալցիում:

Սերմնահեղուկում պարունակվում է միջինում շուրջ 200 միլիոն սերմնաբջիջ:

Ամորձում սերմնահեղուկի առաջացման համար պահանջվում է մոտ 75 օր:

Հեշտոցում սերմնաբջիջը գոյատևում է մինչև 5 օր՝ կախված հեշտոցի միջավայրից: Միջինում սերմնաբջջի «կյանքը» հեշտոցում 24-28 ժամ է, սակայն եթե հեշտոցի թթվային միջավայրը թույլ տա, այն կարող է մինչև 5 օր պահպանվել:

Սերմնաբջիջները, որոնք չեն արտազատվում սերմնաժայթքման պահին, կրկին ներծծվում են օրգանիզմի կողմից:

Տղամարդու օրգանիզմը երբեք չի դադարում սերմնաբջիջներ արտադրելը: Թեև կանանց օրգանիզմը դաշտանադադարից հետո այլևս չի արտադրում ձվաբջիջ, տղամարդկանցը շարունակում է սերմնաբջիջներ արտադրել:

Առողջ և լավ սննդակարգն առողջ և որակյալ սերմնահեղուկի գրավականն է:

Առողջ սերմնաբջիջների համար օգտակար են բանանը, ընկուզեղենը, սխտորը, անյուղ տավարի միսը, շոկոլադը և այլն: Կարևոր է նաև մեծ քանակությամբ ջուր խմելը: Իսկ առողջ երեխա ունենալու համար հարկավոր է հրաժարվել ծխելուց, խմիչքի չարաշահումից, չափավորել պանիրը, երշիկեղենը, քաղցրավենիքը:

Գիրությունը նվազեցնում է սերմնաբջիջների քանակը և որակը:

Սերմնաբջիջների մեծ մասն անոմալիաներով է: Դրանք երբեմն լինում են երկու գլխով կամ երկու պոչով, տարբեր չափերի: Ըստ մի հետազոտության՝ մեկ սերմնաժայթքման սերմնաբջիջների 90%-ը դեֆորմացված է: Բացի այդ դրանցից ոչ բոլորն են ընդունակ լողալու, ինչը անհրաժեշտ է, որպեսզի կարողանան հասնել ձվաբջջին:

Սերմնաբջիջներն ունեն սեռ: Այսինքն դրանք կրում են կամ X կամ Y քրոմոսոմ, որով էլ որոշվում է երեխայի սեռը: Կա ենթադրություն, որ արական սերմնաբջիջներն ավելի արագ են լողում, թեև իգական սերմնաբջիջներն էլ ավելի դիմացկուն են:

Սերմնաբջիջները ցուրտ միջավայր են սիրում: Այդ պատճառով տղամարդու արտաքին սեռական օրգաններում ջերմաստիճանն ավելի ցածր է համեմատած մարմնի մյուս հատվածերին: Բացի այդ ձմռանն ավելի մեծ քանակությամբ սերմնաբջիջներ են արտադրվում, իսկ ահա տաք միջավայրում սերմնաբջիջները երկար չեն պահպանվում, այնպես որ տաք լողավազաններում երկար ժամանակ անցացնելն այնքան էլ բարենպաստ ազդեցություն չի ունենում:

Որոշ կանայք հնարավոր է ալերգիկ լինեն սերմնաբջիջների հանդեպ: Այս վիճակը կոչվում է սերմնապլազմայի գերզգայունություն: Այս պարագայում հնարավոր է կնոջ հեշտոցի շրջանում առաջանա կարմրություն, քոր և այրոց:

Սերմնաբջիջներն օգտագործվում են կոսմետիկ պարագաների պատրաստման մեջ:

Հաճախակի սերմնաժայթքումը բարելավում է սերմնաբջիջների որակը:

Անլար տեխնոլոգիաները հնարավոր է վնասեն սերմնաբջիջներին: Մեր օրերի անլար համացանցային կապն իրականում վնասակար ազդեցություն է ունենում առողջության, այդ թվում և սերմնաբջիջների ու ձվաբջջի որակի վրա:

views 61303
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը