ՊԱՎԵԼ ՕԼԵԳԻ ՍՈՑԿԻՅ
Մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ,
Բժշկական գիտությունների թեկնածու

Մասնագիտական գործունեություն
2012 թ-ից առ այսօր - Մանկաբարձ-գինեկոլոգ, «Նյու Մեդ» ԲԿ, Երևան, Աբովյան 54
2012 թ-ից առ այսօր - Մանկաբարձ-գինեկոլոգ, «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն», Երևան, Աբովյան 34/3

Հեռախոսահամար
041 188888 

Ընտանեկան դրություն
Ամուսնացած է: Ունի մեկ երեխա:

Կրթությունը

2002-2008 թթ․- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2008-2012 թթ․- Կլինիկական օրդինատուրա՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, ԵՊԲՀ-ի «Մանկաբարձության և գինեկոլոգիայի» ամբիոն, «Շենգավիթ» ԲԿ-ի հիման վրա

Մասնագիտական զարգացման դասընթացներ

2015թ. - «Սոնոգրաֆիա» լրացուցիչ մասնագիտացում, բժիշկ-սոնոգրաֆիստի որակավորում, ԵրՊԲՀ
2015թ. - «Գերձայնային ախտորոշում մանկաբարձությունում և գինեկոլոգիայում», կատարելագործման դասընթաց, ԵրՊԲՀ
2006 թ․ - «Փոքր կոնքի նորագոյացությունների և բորբոքումների բուժման ժամանակակից մոտեցումները», ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ, «Հերշեյ» բժշկական կենտրոն
2011թ․ - «Էնդոսկոպիկ օնկոգինեկոլոգիա», Շարիտե կլինիկա, Բեռլին, Գերմանիա
2011թ․ - «Էնդոկրին համակարգի խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները», Կրասնոդար, Ռուսաստանի Դաշնություն

Թեկնածուական ատենախոսությունը

 

Ժառանգական և ձեռքբերովի թրոմբոֆիլիաները բարձր ռիսկի հղիների մոտ հայկական պոպուլյացիայում

Անդամակցություն

 

Հայկական հակատարիքային բժշկության ասոցիացիա
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա
Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա

Գիտական ակտիվություն

 

Հասարակական ակտիվություն

 

Ծառայություններ

  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ախտորոշում և բուժում։
  • Գինեկոլոգիական բոլոր տեսակի հիվանդությունների, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների (արգանդի, արգանդափողերի, ձվարանների) քրոնիկական-բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում։ 
  • Էնդոկրինոլոգիական (հորմոնային) հիվանդությունների (արգանդի դիսֆունկցիոնալ արնահոսություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, հիպերանդրոգենիա, էնդոմետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ) ախտորոշում և բուժում։
  • Խորհրդատվություն և բեղմնականխման ժամանակակից մեթոդների անհատական ընտրություն՝ հիմնվելով այցելուի առողջական վիճակի և ցանկությունների վրա։
  • Ամուսնական զույգերի խորհրդատվություն ընտանիքի պլանավորման և հղիության նախապատրաստման վերաբերյալ, հղիության անհատական վարում։
  • Անպտղության, չզարգացող հղիության, վիժման համակողմանի հետազատում և բուժում։ 
  • Անցանկալի հղիության ընդհատում վաղ ժամկետներում (դեղորայքային աբորտ, վակուում ասպիրացիա)։ 
  • Պերիմենոպաուզայի, մենոպաուզայի և պոստմենոպաուզայի փուլում գտնվող կանանց խորհրդատվություն` հորմոնային փոխարինող թերապիայի միջոցների անհատական ընտրությամբ։ 
  • Վիրաբուժական միջամտություններ՝ լապարատոմիա, լապարասկոպիա, հիստերասկոպիա և այլն։ 
  • Ուլտրաձայնային հետազոտություն։


ԱՌՈՂՋ ԿԻՆ, ԱՌՈՂՋ ՍԵՐՈւՆԴ

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԲԺՇԿԻ ՄԱՍԻՆ

О ДОКТОРЕ НА РУССКОМ ЯЗЫКЕ