Ինչպես հեռացնել միլիումները՝ դեմքի սպիտակ կետերը
Ինչպես հեռացնել միլիումները՝ դեմքի սպիտակ կետերը
Միլիումները փոքր (1–2 միլիմետր), խիտ, կլոր, բարորակ կիստաներ են մաշկի վրա՝ լցված սպիտակուցային կերատինով: Միլիումները չեն ցավում, քոր չեն առաջացնում և վնասակար չեն առողջությանը։
Լինում են դեղին և սպիտակ գույնի, սովորաբար հայտնվում են մաշկի նուրբ հատվածներում՝ աչքերի և բերանի մոտ, ճակատին, ինչպես նաև այտերի, քթի, կզակի, հազվադեպ՝ սեռական օրգանների վրա: Ինչու է առաջանում միլիում Երբ մաշկը շերտավորվում է, հին բջիջները թափվում են՝ նորերի համար տեղ ազատելու համար:
Եթե ինչ-ինչ պատճառներով դրանք մնում են, ապա որոշ ժամանակ անց կարծրանում են, և ձևավորվում է միլիում: Կան նաև երկրորդական միլիումներ, որոնք կարող են հայտնվել հետևյալ պատճառներով.
. մաշկի վնասվածքի պատճառով այն հատվածներում, որտեղ վնասվածքներ, ցան կամ արևայրուք է եղել,
. կորտիկոստերոիդների երկարատև օգտագործում,
. գենետիկ կամ աուտոիմուն հիվանդություններ:
Սպիտակ կետերը շատ տարածված են նորածինների մոտ, քանի որ նրանց մաշկը նոր է սովորում շերտազատել հին բջիջները:
Բայց միլիում կարող է առաջանալ ցանկացած անձի մոտ հետևյալ պատճառներով.
. մաշկի սխալ հիգիենա, . յուղոտ կամ կոմեդոգեն կոսմետիկայի օգտագործում,
. անկանոն քուն, . մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են սեբորեան կամ ռոզացեան,
. ստերոիդային դեղամիջոցների երկարատև ընդունում: Ինչպես հեռացնել միլիումը երեխաների մոտ
Միլիումը նորածինների մոտ բուժման կարիք չունի: Բավական է երեխային ամեն օր լվանալ տաք ջրով, երբեմն՝ մեղմ մանկական մաքրող միջոցով: Եթե մի քանի ամսվա ընթացքում միլիումները չեն անհետանում, պետք է դիմել մանկաբույժի, մաշկաբանի:
Ինչպես հեռացնել միլիումը մեծահասակների մոտ Կարող եք փորձել նուրբ շերտազատող միջոցներ: Միլիումը ասեղով բացելը խստիվ արգելվում է։ Կիստայի տեղում կարող են մնալ սպիներ, իսկ վերքի մեջ կարող են ներթափանցել բակտերիաներ, ուստի հարկավոր է դիմել կոսմետոլոգի:
Կարող եք իրականացնել՝ . մեխանիկական պիլինգ,
. կրիոթերապիա՝ արագ սառեցում հեղուկ ազոտով,
. դիատերմիա - այրում բարձր հաճախականության փոփոխական հոսանքի միջոցով,
. լազերային միջամտություն,
. քիմիական պիլինգ,
. դերմաբրազիա և այլն:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին