Ճարպոտ մաշկի խնամքը

Ճարպոտ մաշկի խնամքը

Մաշկի ավելորդ յուղայնություն է դիտվում հատկապես սեռական հասունացման շրջանում։ Երևույթը կախված է ներզատական գեղձերի աշխատանքից, հնարավոր է, որ պատճառը լինի նաև նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարումը, ներզատական գեղձերի հիվանդությունները, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, կծու, ճարպոտ և քաղցր ուտելիքների չարաշահումը կամ էլ անհամապատասխան կոսմետիկ միջոցները։

Խնդրի ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկի և ստուգել նյարդային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, ներզատական գեղձերի վիճակն ու անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում ստանալ։

Հարկավոր է հոգ տանել նաև մաշկի արտաքին վիճակի մասին, այն անթերի մաքուր պահել և վերացնել կեղտոտվածությունը, որը խանգարում է մաշկի շնչառությանն ու կենսագործունեությանը։

Ի՞նչ անել

Խորհուրդ է տրվում շաբաթական մեկ անգամ լվացվել տաք ջրով (36-38°С) և հատուկ օճառով, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, չուտել կծու, կենդանական ճարպերով հարուստ և շատ տաք ուտեստներ, սննդում ներառել կաթնամթերք, խաշած միս, շոգեխաշած ձուկ, կաթնաթթվային մթերքներ, կաթնաշոռ, մրգեր, սև հաց, վիտամին A, B, C, ուշադիր լինել ստամոքսի ճիշտ աշխատանքին։

Եթե օրվա ընթացքում մաշկը յուղային փայլ է ստանում, ավելի լավ է մաքրել այն անձեռոցիկով, բամբակով կամ էլ ներծծող հատուկ թղթով ու դիմափոշի ցանել։

Կարդացեք՝ Մաշկի երիտասարդության գաղտնիքը

Լոսյոնները պիտանի են նորմալ և ճարպոտ մաշկը մաքրելու համար միայն, դրանք չի կարելի օգտագործել լվացվելու փոխարեն։

Չի կարելի ձեռքով կամ այլ միջոցներով սեղմել մաշկի վրա առաջացած կորյակները։ Այդպիսով կնպաստեք դրանց բորբոքմանն ու իրավիճակի բարդացմանը։

Կոսմետոլոգի դիմելուց առաջ նախ դիմեք բժշկի և պարզեք մաշկի որակի վատացման պատճառը։

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն