Ի՞նչ ուտել դիմադրողականությունը բարձրացնելու համար

Ի՞նչ ուտել դիմադրողականությունը բարձրացնելու համար

Հաճախակի մրսածությունը, քնկոտությունը, ուժի պակասը, ինչպես նաև հերպեսը վկայում են իմունիտետը բարձրացնելու անհրաժեշտության մասին։

Ցածր դիմադրողականության հիմնական պատճառներն են՝ սթրեսը, քրոնիկական հոգնածությունը, պաշտպանիչ սննդանյութերի պակասը և այն նյութերի ավելցուկը, որոնք միջավայր են ստեղծում վարակների և մանրէների զարգացման համար։ Սննդակարգի վերանայումը կօգնի կարճ ժամանակահատվածում զգալի արդյունքի հասնել։

1. Մագնիում` խոցելի չլինելու համար

Մագնիումը հանգստացնում է։ Սթրեսային իրավիճակում՝ լինի անակնկալ, վատ լուր, թե հոգնածություն, մենք կենտրոնացնում ենք ուշադրությունն ու էներգիան, որպեսզի լուծում գտնենք։ Արդյունքում օրգանիզմն սպառում է մագնիումի պաշարը, որպեսզի վերադարձնի հավասարակշռությունը։ Անհանգստության բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով կարևոր է սննդի միջոցով ստանալ այս նյութը։

Աղբյուրը։ Մագնիումով հարուստ է առաջին հերթին հանքային ջուրը (մեկ լիտրում մոտ 100մգ), որով հնարավոր է թեյ և ապուրներ պատրաստել։ Պարունակվում է նաև լոբազգիների, հնդկաձավարի, շագանակագույն և վայրի բրնձի, բանջարեղենի, ծովամթերքի, հունական ընկույզի, նշի, պնդուկի և սոյայի մեջ։

2. Ցինկ պաշտպանությունն ամրացնելու համար

Ամենակարևոր հանքանյութը վարակների դեպ պայքարելու համար։ Այն անհրաժեշտ է մեր օրգանիզմի երկու հիմնական պաշտպանների՝ հակամարմինների և արյան սպիտակ գնդիկների արտադրման համար։ Օրվա անհրաժեշտ քանակը 15 մգ-ն է։ Հաճախ ցինկի պակաս են ունենում ծեր մարդիկ, ում օրգանիզմում այն վատ է յուրացվում։

Աղբյուրը։ Պարունակվում է կենդանական ճարպում՝ սպիտակ և կարմիր մսի, ձկան, ձվի, ծովամթերքների և խեցգետինների մեջ։ Ցինկը վատ է յուրացվում բուսական սննդի միջից։ Այդ պատճառով էլ բուսակերներին խորհուրդ է տրվում տարին երկու անգամ արյան նմուշ հանձնել օրգանիզմում ցինկի մակարդակն ստուգելու համար։

3. Վիտամին D հիվանդությունները կանխելու համար

Վիտամին D-ն ամրացնում է ոսկորները՝ նպաստելով կալցիումի յուրացմանը։ Այդ պատճառով էլ այն ավանդաբար օգտագործում են երեխաների ռախիտը և մեծ տարիքում օստեոպորոզը կանխելու նպատակով։ Այդուհանդերձ նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամինի հատկություններն այդքանով չեն սահմանափակվում։ Այս վիտամինը կանխում է կրծքագեղձի, շագանակագեղձի և ստամոքսի քաղցկեղի, ինչպես նաև դիաբետի առաջացումը։ Բացի այդ վիտամինը պատասխանատու է արյան սպիտակ գնդիկների բնականոն աշխատանքի համար։

Աղբյուրը։ Սննդի մեջ քիչ է վիտամին D-ի քանակը։ Այն օրգանիզմում կուտակվում է արևի ճառագայթների ներգործության շնորհիվ։ Բավական է 15 րոպե անցկացնել արևի տակ գոնե օրը երկու անգամ։ Գարնանը և ամռանը դժվար չէ այդ անելը, իսկ այ ձմռանը հարկավոր է դեղատնից վիտամին գնել և խմել։

4. Վիտամին С էներգիա ստանալու համար

Հակավիրուսային այս նյութը արյան սպիտակ տարրերին էներգիա է հաղորդում, որպեսզի վերջիններս ոչնչացնեն մանրէներն ու վարակները։ Մտապահեք ոսկե կանոնը։ Այն պահերին, երբ հեշտ է հիվանդանալը՝ եթե շատ եք հոգնել, շփվել եք հիվանդ մարդու հետ ակմ զգում եք, որ ուր որ է հիվանդանալու եք, որքան հնարավոր է արագ օրգանիզմում բարձրացրեք վիտամին C-ի մակարդակը։

Աղբյուրը։ Վիտամին C-ն խիստ զգայուն է բարձր ջերմաստիճանի հանդեպ և պարունակվում է միայն հում բանջարեղնում և մրգերում, որոնք ենթարկված չեն ջերմային մշակման։ Հատկապես մեծ է քանակը կիվիի, սև հաղարջի, ելակի, բալի, ցիտրուսային մրգերի, քաղցր և կծու պղպեղի, մաղադանոսի, սպանախի, կաղամբի և բողկի մեջ։ Բացի այդ վիտամին C-ի քանակը պատշաճ մակարդակում օգնում են պահել՝ կանաչ թեյը, կարմիր գինին, դառը շոկոլադը, ինչպես նաև կարմիր կամ սև գույնի հատապտուղները

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Ֆրանսիայի մի շարք ծննդատներում ծննդկանին մի փոքր շամպայն են հյուրասիրում երկունքի ցավը մեղմելու նպատակով, իսկ ծննդաբերությունից հետո այն խորհուրդ են տալիս խմել ուժերը վերականգնելո․․․

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձուն դիետիկ սննդամթերք է, անհրաժեշտ է երեխայի օրգանզիմի բնականոն զարգացման համար, ինչպես նաև հետվիրահատական շրջանում վերականգնվելու համար․․․

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյնի օգտակարությունն անվիճելի է։ Այն ամոքիչ հրաշալի միջոց է գրիպի, բրոնխիտի, մրսածության, թոքաբորբի և այլ խնդիրների դեպքում...

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագը պատրաստվում է կովի անարատ կաթից, ընդ որում` միայն 82,5 %  յուղայնությամբ սերուցքից։ Ավելի ցածր տոկոսայնության դեպքում այն սերուցքային չի համարվում...