Ինչպե՞ս պահպանել երիկամների առողջությունը 

Ինչպե՞ս պահպանել երիկամների առողջությունը  

Երիկամները զուգակցված ներքին օրգաններ են, որոնք շատ կարևոր դեր են խաղում օրգանիզմի կենսական գործառույթները պահպանելու գործում: Բազմաթիվ այլ գործառույթների շարքում երիկամները պատասխանատու են նաև արյան մաքրման, օրգանիզմի նյութափոխանակության և արյան ճնշումը կարգավորելու համար: Երիկամների առողջությունն ուղղակիորեն կախված է մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակից և նրա ապրելակերպից 

Անկասկած, ուզում եք իմանալ, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել երիկամների առողջության պահպանման համար: Առաջին հերթին՝ հետևե՛ք առողջ սննդակարգին։ 

 1 Ավելի շատ միրգ ու բանջարեղեն կերեք: 

 Դուք, անշուշտ, գիտեք, որ մրգերն ու բանջարեղենը պարունակում են հակաօքսիդիչներ, մանրաթելեր, վիտամիններ և հանքանյութեր: Այս բոլոր նյութերը անհրաժեշտ են մարդու մարմնի պատշաճ գործունեության համար: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ այս սննդամթերքները կազմեն ձեր սննդակարգի մեծ մասը: Բացի այդ, բուսական սննդի մեջ շատ ցածր է նատրիումի իոնների պարունակությունը (որոնք կերակրի աղի բաղկացուցիչ մասն են): Սննդի մեջ աղի չափազանց շատ օգտագործումը բացասաբար է անդրադառնում արտազատվող համակարգի գործունեության վրա և կարող է առաջացնել երիկամների քարերի առաջացում: Աղի ընդունումը նվազեցնելու համար օգտագործեք մի պարզ հնարք՝ ուտելիք պատրաստելիս վերցրեք բաղադրատոմսում նշված աղի միայն կեսը, իսկ կեսը փոխարինեք այլ համեմունքներով: 

2 Ո՛Չ ասեք տապակած կերակուրներին և ԱՅՈ՛՝ առողջ ճարպերին և յուղերին: Արագ սնունդը և վերամշակված սնունդը հարուստ են աղով, անառողջ հագեցած ճարպերով և տրանս-ճարպերով, այնպես որ հնարավորության դեպքում պետք է խուսափել այդ կերակուրներից: Ընտրեք թարմ, չմշակված սնունդ: Եթե դրանք գնելու հնարավորություն չունեք, կարող եք բավարարվել սառեցրած սնունդով: Ճարպոտ ձուկը, ձիթապտղի յուղը, չոր մրգերը և ավոկադոն պարունակում են մեծ քանակությամբ առողջ ճարպեր, որոնք անհրաժեշտ են ներքին օրգանների մակերևույթին պաշտպանական շերտ ստեղծելու համար:  

3 Ուշադրություն դարձրեք մատուցման չափին: Վերցրեք քիչ սնունդ և դանդաղ կերեք։ Եթե ձեր սնունդը հարուստ է սննդարար նյութերով, բավական է ուտել փոքր մաս՝ մարմնին ճիշտ քանակությամբ սնուցիչներ ապահովելու համար: Դուք ձեզ ամբողջ օրվա ընթացքում ակտիվ կզգաք և կկարողանաք վերահսկել ձեր քաշը: Ավելորդ քաշը և ճարպակալումը նպաստում են լուրջ հիվանդությունների՝ ներառյալ շաքարային դիաբետի և հիպերտոնիայի զարգացմանը, որոնք էապես մեծացնում են երիկամների և սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: Երիկամներն ավելի լավ են աշխատում, եթե անձի քաշը համապատասխանում է տարիքին և կազմվածքին։ 

Կատարե՛ք ֆիզիկական վարժություններ  

1 Ավելի շատ քայլեք: Փորձեք ավելի շատ քայլել, երբ առիթ լինի: Քայլելը ֆիզիկական վարժությունների ամենաբնական և արդյունավետ ձևերից մեկն է: Ֆիզիկական ակտիվությունը դանդաղեցնում է մարմնի ծերացումը և պահպանում օրգանների առողջությունը, որոնք շատ կարևոր են երիկամների բնականոն գործունեության համար:  

2 Նախապատվությունը տվեք ֆիզիկական գործունեությանը, որտեղ ներգրավված են մկանների բոլոր հիմնական խմբերը: Ակտիվ սպորտով զբաղվելը կարող է օգնել առողջ մնալուն: Լողը, հեծանվավազքը, լեռնային հեծանվավազքը և թիավարությունը ֆիզիկական գործունեության մի քանի օրինակներ են: Այս սպորտաձևերը ոչ միայն կօգնեն ուժեղացնելու ձեր մարմնի մկանները, այլ նաև կօգնեն ձեզ պահպանելու օպտիմալ քաշը և նվազեցնելու քրոնիկական հիվանդությունների ռիսկը:  

3 Ընտրեք այնպիսի սպորտաձևեր, որոնք ձեզ դուր են գալիս: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ 

Խորհուրդներ  

  • Խմե՛քշատ ջուր, բնական հյութեր՝ առանց շաքարի։  
  • Փորձեք տարեկանբուժզննումանցնել: Կլինիկական հետազոտության մեջ ներառված վերլուծությունները և բժշկական ընթացակարգերը (արյան ճնշման չափում, շաքարի և խոլեստերինի մակարդակի որոշում և որոշ այլ թեստեր) կօգնեն բժշկին գնահատելու ձեր արտազատման համակարգի վիճակը և պարզելու, թե արդյոք դուք երիկամների հիվանդություն ունենալու ռիսկի ենթակա եք: 
  • Ծխելը և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը մեծացնում ենհիպոթենզիայի և շաքարախտի առաջացման հավանականությունը. հիվանդություններ, որոնք կարող են հարուցել երիկամների հիվանդություն կամ վատթարացնել առկա խնդիրները:  

Փորձեք խուսափել այս վատ սովորություններից: 

Աղբյուրը

 

 

  

  

 

 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: