Արգանդի պարանոցի էկտրոպիոն

Արգանդի պարանոցի էկտրոպիոն

Արգանդի պարանոցի էկտրոպիոնը համարվում է արգանդի պարանոցի էկտոպիայի բարդացած ձև, որը համատեղում է արգանդի պարանոցի կեղծ էրոզիան և ձևախեղումը։ Բնականում ցերվիկալ կանալը պատված է լինում ցիլինդրային էպիթելով և գտնվում է հիմնային միջավայրում, էկտրոպիոնի դեպքում ցերվիկալ կանալի լորձաթաղանթը շրջվում է դեպի հեշտոց և հայտնվում թթվային միջավայրում, ինչը նպաստում է տարատեսակ բարդությունների, առաջին հերթին՝ բորբոքման առաջացմանը։

Տեսակները

Ըստ ծագման՝ առանձնացնում են ձեռքբերովի և բնածին էկտրոպիոն։ Բնածին էկտրոպիոն ունենում են երիտասարդ, չծննդաբերած, սեռական կյանքը նոր սկսած կանայք։ Շատ հազվադեպ է հանդիպում և ի հայտ է գալիս հորմոնային հավասարակշռության խախտման արդյունքում։

Պատճառները

Արգանդի պարանոցի էկտրոպիոնի հիմնական պատճառը պարանոցի վնասվածքն է։ Վնասվածքները, որոնք չեն նկատվել ծննդաբերությունից հետո կամ սխալ են բուժվել, նպաստում են հիվանդության առաջացմանը՝

  • ինքնուրույն ծննդաբերության բարդացում, 
  • ծննդաբերության ճիգերի փուլում միջամտություն, որը հանգեցնում է արգանդի պարանոցի պատռվածքների, 
  • հղիության արհեստական ընդհատում հղիության ուշ փուլերում (արգանդի պարանոցի բռնի լայնացում), 
  • հորմոնային հավասարակշռության խանգարում (ֆունկցիոնալ ծագում)։

Ախտանշանները

Սովորաբար արգանդի պարանոցի էկտրոպիոնն ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է կանխարգելիչ զննման ընթացքում։ Հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է արգանդի պարանոցի բորբոքային, ատիպիկ կամ քայքայիչ պրոցեսներով (կեղծ էրոզիա, լեյկոպլակիա, էնդոցերվիցիտ), ինչն էլ որոշում է էկտրոպիոնի կլինիկական պատկերը։

Մեծանում է լորձի կամ կաթնային արտադրության քանակը (լորձաթարախային արտադրությունը վկայում է սեռական օրգանների սուր բորբոքման մասին), առաջանում է որովայնի ստորին շրջանի ձգող ցավ, արյունային արտադրություն (սեռական ակտից հետո), դաշտանային ցիկլի խանգարում (միջդատանային արնահոսություն, արտադրության քանակի մեծացում)։

Ախտորոշումը

Ախտորոշվում է բավականին հեշտ։ Հայելիներով զննման ընթացքում իսկ գինեկոլոգը նկատում է էկտրոպիոնը։ Դիտվում է վառ կարմիր լորձաթաղանթ՝ տեղակայված արգանդի պարանոցի արտաքին օղի շուրջը, ձևախեղում։ Ախտորոշման ճշգրտման նպատակով կատարվում է կոլպոսկոպիա: Անհրաժեշտության դեպքում՝ արգանդի պարանոցի բիոպսիա, բակտերիասկոպիական և ցիտոլոգիական հետազոտություն։ Բնածին էկտրոպիոնով կանանց դեպքում պարզում են հորմոնների վիճակը (ֆունկցիոնալ թեստեր, արյան հետազոտություն)։

Բուժումը

Արգանդի պարանոցի էկտրոպիոնի բուժմամբ զբաղվում է գինեկոլոգը։ Բուժումն ուղղվածէ՝

  • արգանդի պարանոցի անատոմիական կառուցվածքի վերականգնմանը, 
  • բորբոքման բուժմանը, 
  • հեշտոցի միկրոֆլորայի շտկմանը։ 

Բուժման եղանակը որոշվում է անհատակպես՝ հաշվի առնելով տարիքը, ուղեկցող հիվանդությունները և անամնեզը։ Էկտրոպիոնը հեռացնում են դեստրուկտիվ՝ քայքայիչ մեթոդներով և վիրաբուժական եղանակով։ Դեստրուկտիվ մեթոդներից են՝

  • դիաթերմոկոագուլյացիա՝ էկտրոպիոնի մշակում էլեկտրական հոսանքի միջոցով, 
  • լազերապորիզացիա՝ մշակում լազերային ճառագայթով, 
  • կրիոքայքայում՝ էկտրոպիոնի այրում հեղուկ ազոտի միջոցով
  • ռադիոալիքային մեթոդ,
  • դեղորայքային այրում և այլն: 

Բարդացումները և կանխատեսումները

Արգանդի պարանոցի էկտրոպիոնի բարդացումներն են՝

  • դիսպլազիա, 
  • քաղցկեղ
  • փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ (էնդոմետրիտ, ադնեքսիտ), 
  • վերարտադրողականության խանգարում։ 

Կանխատեսումը ժամանակին բուժված էկտրոպիոնի դեպքում դրական է։

Անպտղության հոգեբանական պատճառները

Անպտղության հոգեբանական պատճառները

Վերարտադրողական գործառույթի խանգարումները կարող են վերագրվել հոգեսոմատիկ կամ հուզական դաշտում առկա խանգարումներին:

Ձվարանի սերոզային կիստա

Ձվարանի սերոզային կիստա

Ձվարանի սերոզային կիստա․ առանձնահատկությունները, ախտանիշները, բուժումը

Բկաբորբ (անգինա). հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը և բուժումը

Բկաբորբ (անգինա). հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը և բուժումը

Բկաբորբը (անգինա) կոկորդ-ըմպանային սուր վարակիչ, բորբոքային ախտահարում է։

Կուսաթաղանթի պատռում (դեֆլորացիա) վիրաբուժական միջամտությամբ

Կուսաթաղանթի պատռում (դեֆլորացիա) վիրաբուժական միջամտությամբ

Դեֆլորացիան կուսազրկման այլընտրանքային տարբերակ է