Անձնական հիգիենայի 4 սխալ

10.11.2016 20024
Անձնական և ինտիմ հիգիենան առողջության կարևոր գրավականներից է: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ չափից դուրս խիստ հիգիենան կարող է նույնիսկ վնասակար լինել առողջության համար: Միասին պարզենք, թե հիգիենայի ընդունված կանոններից որոնք են սխալ և երբեմն՝ վնասակար:

Ամենօրյա լոգանք

Լոգանքը չարաշահելով մենք ոչնչացնում ենք մաշկի վրա օգտկար բակտերիաների բնական գոյությունը, զրկում ենք մաշկը ճարպերից, ինչի արդյունքում այն դառնում է չափազանց չոր, կորցնում է առաձգականությունը և այլն: Մաշկի գերչորացումը նույնիսկ կարող է հանգեցնել էկզեմայի:

Երկարատև լոգանք

Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն լոգանք ընդունելու հաճախությանը, այլև տևողությանը: Խորհուրդ չի տրվում մնալ տաք ջրի տակ 20 րոպեից ավելի: Իսկ լոգանքից հետո կարելի է մաշկի խոնավեցնող քսուքներ օգտագործել:

Օճառի և լոգանքի գելերի չարաշահում

Ապացուցված է, որ օճառի ամենօրյա օգտագործումը կարող է ընկճել իմունետետը, քանի որ օճառով լվացվելիս մաքրում ենք մաշկի օգտակար բակտերիաների շերտը, որոնք օրգանիզմի համար պաշտպանիչ ֆունկցիա են կատարում: Խորհուրդ է տրվում օճառ չօգտագործել դեմքի և ինտիմ հատվածի ամենօրյա խնամքի համար, որպեսզի ավելորդ գրգռում չառաջանա: Հաճախակի լվացում պահանջում են միայն ձեռքերը:

Դեմքի լվացում

Կա սովորություն լոգանքի ժամանակ դեմքը լվանալ ցնցուղի տակ: Սակայն պետք է հաշվի առնել, որ տաք ջերմաստիճանի ջուրը լավ է մարմնի համար, իսկ ահա դեմքի մաշկի համար նպատակահարմար չէ: Տաք ջուրը բացասաբար է ազդում դեմքի մազանոթային ցանցի վրա, հետևաբար դեմքով կանգնել ցնցուղի տաք ջրի տակ խորհուրդ չի տրվում: Կարելի է պարզապես տաք ջուրը ձեռքի ափով ցողել դեմքին: