Աղեկապը (բանդաժ) հղիության ընթացքում

29.03.2016 27895
Հղիության ընթացքում աղեկապ (բանդաժ) կրելու հարցում բժիշկների կարծիքը տարամետ է։ Ոմանք ասում են, որ այն բարենպաստ ազդեցություն է ունենում ապագա մայրերի առողջության վրա։ Աղեկապը ինքնատիպ ներքնաշոր է, որ կրում են և՛ հղի, և՛ նոր ծննդաբերած կանայք։

Աղեկապի տեսակները

Աղեկապը լինում է նախածննդաբերական, հետծննդաբերակ և ունիվերսալ։ Կոմբինացված աղեկապները նախատեսված են ծննդաբերությունից առաջ և հետո կրելու համար։ Լինում են գոտու ձևով, կտորը ռեզինե է։ Ամրանում են կպիչներով, հղիության ընթացքում դրանց նեղ հատվածը ճիշտ դիրքում է պահում փորը, իսկ լայն հատվածն ամրացնում է մեջքը։ Ծննդաբերությունից հետո հակառակ ձևով է ամրանում՝ որովայնը ձգում է լայն հատվածը, նեղը՝ մեջքը։

Աղեկապ-կորսետը հեշտ կիրառելի և հարմարավետ չէ, ամրանում է թելերի միջոցով։

Աղեկապ-գոտին հագնում են ներքնաշորի վրայից, շատ հարմարավետ է, հնարավոր է կարգավորել ձգվածության աստիճանը։ Առաձգական կտորը խոչընդոտում է հղիազոլերի, մաշկի ձգումների առաջացմանը։

Աղեկապ-կիսավարտիքը որովայնն առջևից պահող հատուկ ներդիր ունի։ Այն հնարավոր է հագնել նա կիսավարտիքի փոխարեն։

Աղեկապ կրելու անհրաժետությունն ու առավելությունները

Հենց որ որովայնն սկսում է մեծանալ (4-րդ ամսից կամ 20-րդ շաբաթից սկսած), հարկավոր է մտածել աղեկապ ձեռք բերելու մասին: Դրա կարիքն ունեն հատկապես այն կանայք, ովքեր երկար ժամանակ են անցկացնում կանգնած կամ ակտիվ կենսակերպ ունեն։ Աղեկապը թեթևացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը, հանգստացնում է ցավը, որն առաջանում է կոնքի ոսկորների և պոչուկի վրա ընկած ճնշման հետևանքով։ Այն անհրաժեշտ է կրել վիժման, վաղաժամ ծննդաբերության վտանգի, ինչպես նաև մանկաբարձական պաթոլոգիաների, երակների վարիկոզ լայնացման ու օստեոխոնդրոզի դեպքում։

  • Տեսանելի չէ հագուստի տակից։ 
  • Հեշտ և հարմար է կրելը։
  • Շնչող կտորի շնորհիվ կարելի է կրել նաև շոգ եղանակին։ 
  • Աղեկապի շնորհիվ պտուղն ընկերքում ճիշտ դիրք է գրավում։ 
  • Նվազեցնում է վիժման վտանգը։ 
  • Բացառում է որովայնի իջեցումը։ 
  • Կանխում է որովայնի վրա հղիազոլերի առաջացումը։ 
  • Վերացնում է գոտկատեղի և մեջքի ցավը։ 
  • Կանխում է ոտքերի ցավը։
  • Ցուցված է արգանդի թերզարգացման դեպքում։ 
  • Օգնում է որովայնի մկանների ոչ բավարար տոնուսի դեպքում։

Աղեկապ կրելու ցուցումները

Խորհուրդ է տրվում աղեկապ կրել հետևյալ դեպքերում՝
  • բազմապտուղ հղիություն, 
  • նևրալգիական ցավ, 
  • եթե որովայնի խոռոչի վիրահատությունից հետո անցել է 1.5 տարի, 
  • արգանդի վրա կտրվածքի սպիի առկայություն, 
  • եթե երեխան ցածր դիրքում է և միաժամանակ որովայնի մկանների թուլացում է դիտվում, 
  • վատ զարգացած արգանդի պարանոց, 
  • ինքնաբեր վիժման վտանգ, 
  • մեջքի ցավ։

Աղեկապը կաշկանդում է որովայնի մկանները, և դրանք լավ չեն վերականգնվում ծննդաբերությունից հետո։ Խորհուրդ չի տրվում կրել հղիության վերջին ամիսների ընթացքում, եթե երեխան սխալ դիրք է ընդունում։ Այն խանգարում է երեխային նախկին դիրքի վերադառնալ։

Ի գիտություն

Հարկավոր է աղեկապը կրել մինչև հղիության ավարտը՝ հաշվի առնելով ինքնազգացողությունը․ այն չպետք է անհարմարություն պատճառի։
Աղեկապի դերը որովայնը պահելն է, այլ ոչ թե այն սեղմելն ու ճնշելը։
Եթե ցուցված է աղեկապ կրել, ապա պետք է կրել միշտ, առանց ընդմիջումների։
Մշտապես աղեկապ կրելու դեպքում չի կարելի քնել դրանով, հարկավոր է մի քանի ժամը մեկ քառասուն րոպեանոց ընդմիջում տալ։