Արգանդի միոման ու հղիությունը

20:24   25 փետրվարի, 2014

Արգանդի միոման երեխայի պլանավորման ժամանակ կարող է վախեցնել և հուսահատության գիրկը նետել: Չէ՞ որ, ըստ էության, այն ուռուցք է, թեկուզ և բարորակ, սակայն տեղակայված հենց նույն տեղում, որտեղ աճում ու զարգանում է երեխան ամբողջ ինն ամիս: Ինչպե՞ս է հնարավոր համատեղել հղիությունը և միոման: Տարակուսանքներն այս կապակցությամբ միանգամայն տեղին են ու սպասելի, և դրանք փարատել կամ հաստատել կարող է միայն բժիշկը` այցելուին անձամբ զննելուց հետո:

Ի՞նչ է արգանդի միոման

Ինչպես նշվեց, միոման արգանդի մկանային շերտի բարորակ կազմափոխություն է, ավելի ստույգ` միանգամայն սովորական մկանային բջիջների աճն է, սակայն սխալ բաժանման ճանապարհով: Վերջին տարիների հետազոտությունները պարզել են, որ միոմաները սովորաբար չարորակ կազմափոխության ենթարկվելու հակում չեն դրսևորում: Այդպիսի հավանականություն դիտվել է ընդամենը դեպքերի 0,3%-ում: Դա նույնքան է, որքան արգանդի մյուս բջիջների պարագայում:

Հնարավոր բարդությունները հղիության ընթացքում

Սույն թեմայի բացահայտման համար այս հանգամանքը շատ կարևոր է: Չէ՞ որ արգանդի միոմա ունեցող և հղիանալ պատրաստվող կինը կկամենա տեղեկանալ հնարավոր բոլոր այն խնդիրների մասին, որոնք սպասվում են իրեն: Արգանդի միոմայի դեպքում հղիությունն ընդհատելու համար պատճառ կարող է լինել՝ 

Միոմայի առկայությամբ հղիությունը պահպանելու հիմնական հանձնարարականները

Ոչ մի բժիշկ ի զորու չէ կանխորոշել, թե հանգույցներն ինչպես իրենց կդրսևորեն հղիության ընթացքում: Դրանց մի մասը կարող է խոշորանալ, մյուսը, ընդհակառակը, փոքրանալ այն աստիճան, որ աննկատ դառնա մինչև իսկ ՈւՁՀ-ով հետազոտելիս: Այդուհանդերձ բոլոր միոմաները հղիությունից հետո վերստին իրենց նախնական չափերն են ստանում: Այդ իսկ պատճառով հղիությունը միոմայով զուգորդվելը թե' հսկող բժշկից, թե' հենց հղի կնոջ կողմից մեծ ուշադրություն է պահանջում, քանզի արգանդի լարվածության և միոմայի քայքայման կանխարգելիչ միջոցները նման իրավիճակներում բավականին կարևոր են: Այս ամենից հետևում է, որ որքան շուտ կինը հաշվառվի, այնքան լավ:

Սովորաբար միոմա ունեցող կնոջը հղիության ընթացքում խորհուրդ է տրվում՝

Միոմատոզ հանգույցի բորբոքման դեպքում շատ կարևոր է ախտահարման վաղ հայտնաբերումը, քանզի դրանից է կախված հետագա բուժման ընտրությունը` դեղորայքային կամ վիրահատական: Գլխավորը միոմայի արյան շրջանառության վերականգնումն է, ինչի համար դիմում են նույն` ընկերքային փոխանակության խանգարման ժամանակ նշանակվող միջոցներին: Բացի այդ, կիրառվում են նաև արգանդի լարվածությունը նվազեցնող, ցավազրկող, արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, եթե դրանք անհրաժեշտ են:

Արգանդի միոմայի հեռացման վիրահատությունները հղիության ժամանակ

Վիրաբույժի օգնության կարիքը սովորաբար հազվադեպ է զգացվում. անհրաժեշտությունը սովորաբար ծագում է այն ժամանակ, երբ պահպանողական բուժումն ապարդյուն է անցնում, և միոման շարունակում է քայքայվել: Միոմայի հեռացման վիրահատությունները թեև լավ են անցնում, բայցևայնպես իրականացվում են բացարձակ ցուցումների դեպքում, քանզի հղիության ըդհատման որոշակի վտանգ են պարունակում: Ըստ այդմ՝ համարում են, որ կնոջ առողջության համար վտանգը նվազագույն է: Հեռացնել միոմատոզ հանգույցները հնարավոր է նաև անմիջապես կեսարյան հատումից հետո:

Միոման և ծննդաբերությունը

Միոմայի դեպքում ծննդաբերությունը նույնպես հատուկ ուշադրություն է պահանջում: Օրինակ` այնպես է պատահում, որ խոշոր միոման տեղակայվում է արգանդի պարանոցի շրջանում: Այդ պարագայում ծնվող երեխայի համար այն դառնում է խոչընդոտ, ուստի ծննդաբերության համար հաճախ պահանջվում է կեսարյան հատում կատարել: Նմանապես, միոմատոզ հանգույցների պատճառով առավել մեծ է ճիգերի կամ ծննդաբերական ուժերի թուլության հավանականությունը արգանդի մկանների ներդաշնակ գործունեության խանգարումների հետևանքով: Հնարավոր է նաև ընկերքի մասնակի շերտազատում: Բացի այդ, բազմահանգույց միոմաներով արգանդը ծննդալուծումից հետո ավելի երկար ժամանակ է պահանջում` իր նախնական վիճակին վերադառնալու համար, քան միոմայի բացակայության պարագայում:

 

Դիտեք տեսանյութը՝ Արգանդի միոմա

 




© sotskiy.am