Արգանդի վենտրոֆիքսացիա

02:20   2 օգոստոսի, 2019

Արգանդի վենտրոֆիքսացիան վիրահատություն է, որի միջոցով հնարավոր է լինում արգանդը վերադարձնել իր ֆիզիոլոգիական դիրքին։ Վիրահատությունը ցուցված է սեռական օրգանների իջնելու կամ մասնակի (ամբողջական) արտանկման դեպքում։

Խնդիրը հաճախ առաջանում է վերարտադրողական տարիքում ծանր ծննդաբերության դեպքում, կամ էլ դաշտանադադարի փուլում, երբ կոնքի հատակի մկանները թուլանում են։

Նախապատրաստումը

Վիրաբուժական միջամտությունից առաջ մի շարք հետազոտություններ են կատարվում հետագա բարդությունները կանխելու և վիրահատության ապահովությունը բարձրացնելու նպատակով։

Նախավիրահատական ախտորոշումը ներառում է հետևյալ հետազոտությունները՝

Տեխնիկան

Վիրահատությունը կատարվում է էնդոտրախեալ անզգայացմամբ կամ էլ ողնուղեղային անեսթեզիայով՝ կախված վիրահատության եղանակից։ Իրականացվում է հեշտոցի պլաստիկայից և փոքր կոնքի մկանների ձգումից հետո։

Վենտրոֆիքսացիայից հետո կոնքի օրգանները վերադարձվում են ճիշտ դիրքի, իսկ կինն ազատվում է սեռական օրգանների պրոլապսից և կարողանում է լիարժեք կյանք վարել, այդ թվում՝ սեռական կյանք։



© sotskiy.am