Նեկտարին․ օգտակար և վնասակար հատկությունները

02:03   20 հունիսի, 2019

Նեկտարինը դեղձի տարատեսակ է և առաջացել է բողբոջային մուտացիայի արդյունքում։ Կճեպը հարթ է, առանց դեղձին բնորոշ խավի։

Օգտակար հատկությունները

Պարունակում է գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա, օրգանական թթուներ, վիտամին C, պեկտինյան նյութեր, ինչպես նաև ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, նատրիումի, մագնիումի, երկաթի, ծծմբի և կրեմնիումի միացություններ։ Վերջիններս ուժեղացնում են մարսողական գեղձերի սեկրեցիան, նպաստում են դժվարամարս և ճարպոտ սննդամթերքների յուրացմանը։

A և C վիտամինների, ինչպես նաև հակաօքսիդանտների մեծ քանակությունը բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա, պահպանում խոնավությունը՝ կանխելով կնճիռները, թորշոմած վիճակն ու օնկոլոգիական հիվանդությունները։

Սակվարյունության, սրթի ռիթմի խանգարումների, ստամոքսի բարձր թթվայնության և փորապության դեպքում շատ օգտակար է նեկտարինի թարմ քամած հյութը։

Կանխում է հիպերտոնիկ հիվանդությունը և աթերոսկլերոզը, քանի որ նպաստում է օրգանիզմից նատրիումի և հեղուկի հեռացմանը։

Վնասակար հատկությունները

Անկախ դրական բոլոր հատկություններից, նեկտարինն ունի նաև բացասական հատկություններ, որոնք մի շարք սահմանափակումների պատճառ են դառնում։

Վնասակարությունը հիմնականում կախված է օգտագործան քանակից․ չարաշահելու դեպքում հանգեցնում է ճարպակալման և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման։

Պարունակում է ալերգեններ, այդ պատճառով հակացուցված է դիաբետիկներին և ալերգիկներին։ Նեկտարինի կորիզը սինիլաթթու է պարունակում, որը թույն է։



© sotskiy.am