Կնոջ առողջության 5 թշնամի

00:03   11 փետրվարի, 2019

Կատարյալ գեղեցկության հասնելու վազքի մեջ շատերը չեն էլ նկատում, թե որքան են վնասում իրենց առողջությանը։

Սով

Առաջին բանը, որով իրենց հյուծում են գեղեցկուհիները քաղցն է։ Բարեկազմ մարմին ունենալու համար շատերը դիմում են տարատեսակ դիետաների օգնությանը, երբմն էլ՝ բացարձակ սովի։ Խնդիրը խորացնում է այն հանգամանքը, որ շատերը դիետան պահում են՝ հիմնվելով դրա վերաբերյալ իրենց սեփական պատկերացումների կամ էլ ընկերուհիների փորձի վրա և ոչ թե մասնագետների պրոֆեսիոնալ ցուցումների։

Այդ մոտեցումը ոչ մի արդյունք չի տալիս և կարող է հանգեցնել առողջական խնդիրների։ Այդ պատճառով ինքներդ ձեզ սովով տանջելուց առաջ մտածեք՝ արժի՞ ի լրումն բարեկազմ մարմնի ունենալ մազաթափություն, սրտի ռիթմի խանգարում, օստեոպորոզ, փորկապություն, սրտխառնոց և այլ խնդիրներ։ Հենց այդպիսին են անորեքսիայի՝ սնուցման խանգարման հիվանդության ախտանշանները։

Նեղ հագուստ

Նիհար ու բարեկազմ թվալու համար շատերը նախընտրում են նեղ հագուստ կրել՝ նեղ, ցածր գոտկատեղով ջինսեր, ստրինգ-ներքնաշոր, շտկող ներքնաշորեր և այլն։ Պետք է իմանալ, որ ստրինգները որքան սեքսուալ են, այնքան էլ վտանգավոր են կնոջ առողջության համար, քանի որ անմիջականորեն շփվում են ինտիմ հատվածների նուրբ մաշկին և նպաստում վարակների տեղափոխմանը հետանցքից սեռական օրգաններ։

Նստակյաց կյանք

Այսօր շատերի աշխատանքն ստիպում է երկար ժամանակ անցկացնել սեղանի մոտ նստած՝ համակարգչի առջև։ Այդ ոչ միայն նպաստում է ճարպերի կուտակմանը, ողնաշարի խախտմանը, այլև հանգեցնում է գինեկոլոգիական հիվանդությունների՝ փոքր կոնքում կանգային երևույթների, վերարտադրողկան համակարգի, միզապարկի ու ուղիղ աղիքի խնդիրների։

Բարձրակրունկ կոշիկներ

Բարձրակրունկ կոշիկները գեղեցկացնում են ոտքերը, բայց ժամանակի ընթացքում նպաստում են ոտնաթաթի ձևախեղմանը, ողնաշարի խախտմանը, երակների վարիկոզ լայնացմանը, մեջքի ցավի և առողջական այլ խնդիրների։

Եղանակին անհամապատասխան

հագուստ Շատերը խաբվում են վաղ գարնանային արևին և թեթև հագնվում կամ էլ շարունակում են չանցնել աշնանային հագուստի։ Ոմանք էլ անգամ ձմռանը չեն հրաժարվում կարճ շրջազգեստից։ Այնինչ ցուրտը կարող է հանգեցնել տարաբնույթ հիվանդությունների կամ սրել դրանք՝ ցիստիտ, արգանդի հավելումների բորբոքում, բրոնխիտ, վագինիտ, վուլվիտ և այլն։

Հագնվեք եղանակին համապատասխան, առողջ սնվեք և մի մոռացեք, որ ձեր առողջությունն ավելի կարևոր է, քան այն տպավորությունը, որ ձգտում եք թողնել շրջապատի մարդկանց վրա։



© sotskiy.am