Գինեկոլոգիական սնկային հիվանդություններ

02:35   16 հունվարի, 2019

Իգական սեռական օրգանների սնկային վարակները տարածված են գինեկոլոգիայում։ Տհաճ ախտանշաններից բացի դրանք կարող են նաև ներքին օրգանների հիվանդություններ առաջացնել։

Սնկից արագ ազատվելու և հետագայում ախտադարձից խուսափելու նպատակով պետք է ճիշտ ժամանակին դիմել բժշկի և համապատասխան բուժում ստանալ։ Որտեղի՞ց է առաջանում սնկային վարակը։

Candida տեսակի սնկերը կնոջ օրգանիզմի միկրոֆլորայի անբաժանելի մասն են, սակայն անբարենպաստ գործոնների ազդեցությամբ, որոնք թուլացնում են իմունային համակարգը, սնկերն սկսում են անվերահսկելիորեն բազմանալ՝ ախտահարելով ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթները և իգական սեռական օրգանները։

Կարդացեք՝  Կանդիդոզ․ սնկային հիվանդություն

Այդպիսի անբարենպաստ գործոններից են՝

Որոշ դեպքերում սունկը կարող է փոխանցվել սեռական ակտի ժամանակ սեռական անդամի կանդիդոզ ունեցող տղամարդուց։ Գինեկոլոգիայում candida սունկը միզասեռական կանդիդոզ է առաջացնում։ Եթե ախտահարվում է վուլվան, առաջանում է վագինիտ կամ վուլվովագինիտ։

Ախտանշաններն են՝

Քրոնիկ դառնալու դեպքում դաշտանից առաջ հաճախ սրացում է դիտվում։

Կանդիդոզային վուլվիտն ու վուլվովագինիտը (առանց ախտահարելու միզուղիները) դրսևորվում են հետևյալ նշաններով՝

Սնկային ինֆեկցիայի սրացում

Սնկային վարակը կարող է ներթափանցել միզասեռական համակարգի օրգաններ՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ: Վարակի օջախը կարող է տեղակայվել արգանդում, ձվարաններում, արգանդափողերում։

Սնկային հիվանդությունները կարող են դառնալ մի շարք հիվնդությունների պատճառ, օրինակ՝ կոլպիտի, էնդոմետրիտի, բարտոլինիտի, արգանդի պարանոցի էրոզիայի և այլն։ Այսինքն՝ սնկային հիվանդությունները կանանց դեպքում կարող են լրջագույն խնդիրների հանգեցնել, եթե ճիշտ ժամանակին բուժում չնշանակվի։

Բուժումը

Գինեկոլոգիական սնկային հիվանդությունների բուժումը համալիր է և ենթադրում՝

Կանխարգելումը

Հարկավոր է հրաժարվել ցնցուղումից, նեղ ներքնաշոր կրելուց, հատկապես՝ կարված սինթետիկ կտորից, հազվադեպ օգտագործել հոտավետ տամպոններ ու միջադիրներ, հավասարակշռել սնունդը, երկարատև չմնալ խոնավ լողազգեստով, խուսափել պատահական սեռական կապերից, սթրեսից, գինեկոլոգի դիմել կանխարգելիչ զննման համար։



© sotskiy.am