Քոր դաշտանի ընթացքում

01:08   15 դեկտեմբերի, 2016

Դաշտանի ընթացքում ի հայտ եկած քորը, հաճախ, անձնական հիգիենայի խախտման հետևանք է: Երբեմն էլ կարող է վարակիչ հիվանդությունների նշան լինել:

Կարևոր է դաշտանի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ինտիմ հիգիենային: Արյան կուտակումները սեռական ուղիների լորձաթաղանթում առկա միկրօօրգանիզմների համար սնուցող միջավայր են հանդիսանում: Ոչ հաճախակի լվացումները նպաստում են այդ միկրոօրգանիզմների բազմացմանը: Բացի այդ, իմունիտետի ընկճման ֆոնին հնարավոր է զարգանա ոչ բնորոշ բորբոքային պրոցես, որը դաշտանից մի քանի օր անց ինքնուրույն վերանում է:

Քոր կարող է առաջացնել նաև միջադիրի կամ տամպոնի հանդեպ անհատական անտանելիությունը:

Հիգիենայի կանոնները դաշտանի օրերին

Ինչպես նշվեց, քոր կարող է առաջանալ նաև սեռական օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդությունների պատճառով, որոնք զարգանում են վարակներից կամ պայմանական-ախտածին միկրոֆլորայից: Երկու դեպքում էլ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, միայն արտահայտվում է երկրորդային գործոնների ազդեցության արդյունքում: Այդ պատճառով, եթե քորը կրկնվում է դաշտանից դաշտան, անհրաժեշտ է գինեկոլոգիական հետազոտթյուն անցնել: Վարակիչ-բորբոքային պրոցեսներն անհրաժեշտ է ժամանակին բուժել, որպեսզի դրանք անդառնալի հետևանքներ չունենան կնոջ վերարտադրողական համակարգի վրա:

Բորբոքային պրոցես կարող է զարգանալ նաև հորմոնային խանգարումների ֆոնին: Այստեղ կարևոր դեր ունեն կանացի հորմոնները՝ էստրոգենները: Դրանց բավարար մակարդակն ապահովում է հեշտոցի բնական միկրոֆլորայի պահպանումը: Հեշտոցի թթվային միջավայրը խոչընդոտում է պայմանական-ախտածին միկրոֆլորայի զարգացումը: Էստրոգենների սեկրեցիայի նվազման պարագայում այս աջակցող գործոնը վերանում է, միկրոօրգանիզմներն արագորեն բազմանում են, և մեծանում է բորբոքային պրոցեսների զարգացում վտանգը:

Երբեմն, քոր կարող է առաջանալ նաև այլ հիվանդություննրի ֆոնին, օրինակ շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվադություններ, հելմինտոզ և այլն: Եթե դաշտանի ընթացքում կամ դրանից հետո առաջացող քորը կրկնվում է, անհրաժեշտ է հետազոտվել:



© sotskiy.am