Միզամուղներ հղիության ընթացքում, կարելի է, թե ոչ

02:45   20 մայիսի, 2016
Հղիության ընթացքում այտուցվածությունը վտանգավոր է պտղի և կնոջ առողջության համար։ Խնդիրն օգնում են լուծել միզամուղ միջոցները, որոնք լինում են բնական՝ մրգեր, հատապտուղներ, դեղաբույսեր և այլն, և արհեստական՝ դեղապատրաստուկներ։

Միզամուղ միջոցներն օգնում են օրգանիզմից դուրս բերել հեղուկի ավելորդ քանակը, նպաստում են միզարձակմանը։ Այդ արվում է հղիության ընթացքում մի շարք բարդություններ թեթևացնելու համար։ Այտուցվածություն, օրինակ, ի հայտ է գալիս գեստոզի պատճառով։ Այն նաև կարող է վկայել սրտի արատի կամ երիկամների հիվանդությունների մասին։

Հղիության ընթացքում արգելված միզամուղներ

Հիպոտիազիդ։ Նպաստում է տեսողության և լսողության վատացմանը, առաջացնում ստամոքսաղիքային տրակտի, լյարդի աշխատանքի խանգարումներ, նպաստում է արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը, թրոմբոֆլեբիտի առաջացմանը, անոթային ճնշման անկմանը և այլն։

Ֆուրոսեմիդ կամ լազիքս։ Նպաստում են օրգանիզմից կալիումի, մագնիումի, կալցիումի, բիկարբոնատների, ֆոսֆորի հեռացմանը, արգելափակվում է նատրիումի ներծծումը լյարդում։

Դիժլտիազիդ կամ հիպոտիազիդ։ Առաջացնում են թուլություն, գլխապտույտ, ալերգիա։ Խստիվ արգելվում են ընդունել հղիության առաջին կեսին, ավելի ուշ նշանակում է միայն սրտաբանը կամ թերապևտը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Տեոբրոմին։ Նպաստում է պտղի անոթազարկի արագացմանը։

Միզամուղ այլ միջոցներ՝ տրիամտերեն, լազիլակտոն, ակվաֆոր, էտակրինի թթու, վիսկալդիքս, օկսոդալին, ուիկլոմետիազիդ և այլն։ Այդ բոլոր միջոցները խստիվ արգելված են հղիության առաջին եռամսյակի ընթացքում։

Հղիության ընթացքում թույլատրվող միզամուղներ․ բույսեր և դեղապատրաստուկներ

Թույլատրվում են բնական, բուսական հիմքով դեղապատրաստուկները։ Կանեֆրոն։ Ունի հակաբորբոքային, մանրէազերծող հատկություններ։

Ցանկալի է օգտագործել միայն բնական միջոցներ։ Շատերին օգնում է անաղ դիետան, երբ որոշ ժամանակ աղ չեն օգտագործում։ Օգնում է նաև լոռամրգի հյութը՝ լոռամիրգը շաքարավազի հետ տրորած և ջուր ավելացրած։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև կեչու բողբոջները, տերևները, ձիաձետ, երիկամային թեյ, կապույտ տերեփուկ և այլն։

Արգելված բույսերի շարքում են մաղադանոսի արմատը, ելակը, գիհու պտուղները։

Բազմաթիվ բժիշկներ կարծում են, որ հղիության ընթացքում պետք չէ նաև միզամուղ թեյեր խմել, քանի որ դրանք օրգանիզմից հեռացնում են կարևոր վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր։ Թեյը, բացի այդ, փոխում է թթվային հավասարակշռությունը։

Հաշվի առեք, որ ցանկացած դեղապատրաստուկ պետք է նշանակի միայն բժիշկը՝ հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները և անհրաժեշտությունը։


© sotskiy.am