Կանդիդոզը տղամարդկանց դեպքում

01:13   12 մայիսի, 2015

Կանդիդոզը սնկային վարակ է, որն ունենում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Կանդիդոզի հարուցիչ սունկը կանդիդն է (candida albicans), որը կա նույնիսկ առողջ մարդկանց մաշկի վրա և լորձաթաղանթներում,  սակայն երբ նրա քանակն աճում է՝ գերազանցելով ընդունված սահմանը, ի հայտ գալիս սնկային հիվանդություն:

Կանդիդոզի ախտանշանները

Հիմնական ախտանշանն այրոցի զգացողությունն է ու քորը սեռական օրգանների հատվածում, ինչպես նաև կարմրությունը ազդրերի, հետույքի շրջանում: Որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ նաև այլ ախտանշաններ կամ էլ հիվանդությունը կարող է անցնել առանց որևէ ախտանշանի: Այդ պատճառով էլ կանդիդոզի ախտորոշումը (առավել ևս ինքնաախտորոշումը) դժվար է:

Կանդիդոզը և բեղմնավորման հավանականությունը

Կանդիդոզը տղամարդու բեղմնավորման կարողության վրա անմիջական ազդեցություն չի ունենում: Այն հայտնաբերվում է սպերմագրամայում, սակայն սերմնահեղուկի որակի վրա չի ազդում: Այնուամենայնիվ, եթե հիվանդության պատճառով սեռական ակտի ժամանակ ցավ և անհարմարության առաջանա, տղամարդու սեռական ցանկությունը, ակտերի քանակը և հետևաբար բեղմնավորման հավանականությունը կնվազի: Հիվանդության քրոնիկական ծանր դեպքերի ժամանակ տղամարդը կարող է առհասարակ հրաժարվել սեռական հարաբերությունից:

Կանդիդոզի բուժումը չպետք է սահմանափակվի միայն հակասնկային միջոցների ընդունմամբ: Կանդիդոզը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի ազդանշանն առ այն, որ ինչ-որ տեղ խանգարում է առաջացել: Ինչպես արդեն նշվել էր, կանդիդոզի սունկը նաև առողջ մարդու օրգանիզմում է հայտնաբերվում, և միայն թույլ իմունիտետի դեպքում է այն անվերահսկելի քանակությամբ բազմանում: Այսինքն՝ տարատեսակ պատճառներով օրգանիզմը հրաժարվում է սնկային վարակի դեմ պայքարելուց, այդ պատճառով կանդիդոզի բուժման հենց սկզբից անհրաժեշտ է պարտադիր բարելավել իմունային համակարգի աշխատանքը:

Ինպե՞ս կարելի է արագ ազատվել կանդիդոզից

Կանդիդոզից ազատվելու համար հետևեք բժշկի հրահանգներին, ինչպես նաև հաշվի առեք հետևյալ խորհուրդները։

Հիշեք, որ կանդիդոզը ախտանշան է, իսկ բուժել անհրաժեշտ է ոչ թե ախտանշանը, այլ պատճառը: Այդ դեպքում միայն տհաճ կանդիդոզից ազատվելը կլինի արագ, հուսալի և արդյունավետ:



© sotskiy.am