Գարեջուրը և տղամարդու առողջությունը

Գարեջուրը և տղամարդու առողջությունը

Տղամարդիկ սիրում են գարեջուր և խմում են այն ամեն օր՝ համարելով այս ըմպելիքն անվնաս իրենց առողջության համար: Այնքան էլ այդպես չէ: Չնայած գարեջուրը պարունակում է նվազագույն քանակությամբ ալկոհոլ և հարուստ է օրգանիզմի համար օգտակար սպիտակուցներով, ածխաջրերով, հանքային և այլ նյութերով, միևնույնն է, այս ըմպելիքի օգտակարությունը բավականին կասկածելի է:

Ի՞նչ բաղադրություն ունի գարեջուրը

Այս բուրավետ, թույլ ալկոհոլային ըմպելիքը, որի մասին մարդիկ գիտեին դեռ մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ, պատրաստվում է բնական հացահատիկային հումքից՝ ածիկ, գարի, աշորա, ցորեն, գայլուկ, որոշ դեպքերում նույնիսկ եգիպտացորեն և բրինձ: Նրա բաղադրության մեջ մտնում է՝

  • Էթիլ սպիրտ (միջինում 5%),
  • B, PP խմբի վիտամիններ պարունակող խմորիչներ, որոնք ուժգնացնում են օրգանիզմի էներգետիկ գործընթացները և բարելավում են սրտի աշխատանքը,
  • կալցիում, մագնեզիում, որոնք խոչընդոտում են երիկամներում և լեղապարկում քարերի առաջացմանը,
  • կալիում, որը կարգավորում է օրգանիզմում ջրաղային հավասարակշռությունը․
  • օսլայի միացություններ, որոնք օգնում են բարելավել մարսողական համակարգի աշխատանքը,
  • հակաօքսիդանտներ, որոնք լուրջ հիվանդությունների զարգացման հիանալի կանխարգելիչ միջոցներ են,
  • եթերային յուղեր և պաշտպանիչ սպիտակուցներ, որոնք ունեն մանրէասպան հատկություն,
  • օրգանական թթուներ (նիկոտինաթթու, ֆոլաթթու, պանտոթենիկ և այլն), որոնք բարելավում են արյան կազմը, նյութափոխանակությունը, ունեն միզամուղ հատկություն:

Ընդ որում՝ բոլոր օգտակար նյութերը մեծ քանակությամբ պահպանվում են միայն չֆիլտրված գարեջրում, քանի որ դրա պատրաստելը ենթադրում է պաստերացման գործընթացի բացառում՝ ջերմամշակում պահպանման ժամկետը երկարաձգելու նպատակով: Թվում է, թե «հեղուկ հացի» օգտակարությունը պարզ է, սակայն իրականում ամեն բան այնպես չէ, ինչպես թվում է, քանի որ գոյություն ունի հարցի մեկ այլ կողմ:

Գարեջրի ազդեցությունը տղամարդու օրգանիզմի վրա

Այսօր բժիշկների մեծամասնությունը կարծում է, որ գարեջուրը բացասական ազդեցություն է ունենում տղամարդու առողջության, այդ թվում և վերարտադրողական ֆունկցիայի վրա: Սա վերաբերում է առանց ալկոհոլի պարունակության գարեջրին ևս: Խնդիրն այն է, որ այս փրփուրային ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ ֆիտոհորմոններ, որոնք իրենց գործունեությամբ նման են իգական էստրոգեն հորմոններին: Դրանք հատկապես շատ են մուգ տեսակի գարեջրում: Չնայած որ գարեջրում ալկոհոլի պարունակությունը քիչ է, միևնույնն է այն իր ազդեցությունը թողնում է՝ նվազեցնելով սերմնաբջիջների շարժունակությունը և դրանց ընդհանուր քանակը սերմնահեղուկում:

Գարեջրի մեծաքանակ և հաճախակի ընդունումը հանգեցնում է արական հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության ընկճման, իսկ դա մեծ վնաս է հասցնում տղամարդու պոտենցիային ու սերմնահեղուկի որակին: Համաձայն հետազոտությունների՝ գարեջրի յուրաքանչյուր սիրահար 30%-ով նվազեցնում է հայր դառնալու իր հնարավորությունները: Գարեջուր հաճախակի ընդունող տղամարդկանց օրգանիզմում բացի էնդոկրին համակարգի փոփոխություններից, փոփոխության է ենթարկվում նաև արտաքին տեսքը. Ֆիտոէստրոգենները նպաստում են ճարպերի կուտակմանը հետույքային, ազդրային, որովայնային և կրծքային շրջաններում՝ այդպիսով տղամարդուն հաղորդելով կնոջ մարմնակազմություն: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ գարեջուրն արթնացնում է ախորժակը, ապա հասկանալի է, թե ինչու են այս ըմպելիքի սիրահարները հաճախ տառապում գիրությամբ, ինչի արդյունքում էլ վատանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, առաջանում են վարիկոզ երակներ, հիպերտոնիա և մինչև անգամ սեռական կարողության խանգարում (էրեկտիլ դիսֆունկցիա):

Բացի այդ նրանում պարունակվող ածխաջրերի մեծ քանակությունը սպիրտի հետ միասին բացասական ազդեցություն է ունենում նաև ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի վրա: Գարեջրի կանոնավոր ընդունման դեպքում ժամանակի ընթացքում կարող է զարգանալ երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ) և այլ լուրջ հիվանդություններ: Պետք չէ մոռանալ, որ խմորման արդյունքում առաջանում են թունավոր նյութեր և միացություններ, որոնք իրենց գործունեությամբ նման են թմրանյութերի: Այս նյութերը անբարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիայի վրա և հաճախ առաջացնում են կախվածություն: Այս ամենը չի նշանակում, որ տղամարդը ստիպված է բոլորովին հրաժարվել գարեջրից:

Գիտնականներն ապացուցել են, որ չափավոր քանակությամբ (շաբաթական ոչ ավել, քան 2.5 լ) գարեջրի ընդունումն էական ազդեցություն չի թողնի տղամարդու առողջության վրա: Գարեջրի արտադրման մերօրյա տեխնիկան բոլորովին էլ կատարյալ չէ և հաճախ նրա պատրաստման մեջ կիրառվում են առողջության համար վնասակար նյութեր: Այդ պատճառով զուգընկերներին խորհուրդ է տրվում չափավորել այս ըմպելիքի օգտագործումը: Եթե պլանավորում եք երեխա ունենալ, ապա լավ կլինի գոնե այս ժամանակահատվածում դրա ընդունումն իսպառ բացառեք:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: