Հոդվածի աղբյուրը՝ babyplan.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Որդեգրում առանց գաղտնիքների

15.04.20153682

Երեխայի որդեգրման գաղտնիքը բացարձակ գաղտնիք չի համարվում, քանի որ որդեգրման գործընթացին մասնակցում է որոշակի անձանց շրջանակ: Չի կարելի լիովին վստահել անծանոթ մարդկանց: Այդ պատճառով որդեգրողները հաճախ մտածում են՝ մի՞թե կարիք կա դա առհասարակ գաղտնի պահելու: Որդեգրող ծնողների համար այս բարդ հարցը մեկ օրում լուծելն անհնար է: Տվյալ դեպքում նրանք պետք է հաշվի առնեն բոլոր դեմ և կողմ հարցերը, այնուհետև կայացնեն գիտակցված և կշռադատված որոշում:

Ընտանիքում երեխայի հայտնվելու գաղտնիքը պահելը հեշտ չէ: Որքան էլ չցանկանան ծնողները, միշտ էլ ներքին վախ և անհանգստություն են զգում, որ վաղ թե ուշ իրենց երեխան ամեն բան կիմանա: Հետազոտությունները ցույց են տվել, որ 90% դեպքերում որդեգրված երեխան իմանում է ճշմարտությունը, ինչը բավականին ծանր է ընդունում: Անցումային շրջանում երեխային ճշմարտությունը բացահայտելով կարող եք նրան ծանր հոգեբանական վնասվածք հասցնել, հնարավոր է նա նույնիսկ փորձի փախչել տնից՝ գտնելու իր կենսաբանական ծնողներին: Այսպիսի վարքագիծը կարելի է հասկանալ․ չէ՞ որ պարզվել է, որ իր ամենահարազատ մարդիկ ստել են իրեն երկար ժամանակ: Այժմ ծնողների հանդեպ երեխայի վստահությունը նվազել է․ չէ՞ որ նա սովոր էր համարել, որ սիրող ընտանիքի անդամները միմյանցից թաքցնելու ոչինչ չունեն:

Կա ևս մի հարց: Հոգեբանները մնում են այն համոզման, որ մարդն ունի ներարգանդային հիշողություն: Հետևաբար հետագայում երեխայի ենթագիտակցության մեջ մնում է հիշողությունն այն մասին, որ իրեն լքել են, որ մայրիկը չեր ցանկանում նրա ծնունդը: 

Ենթադրվում է, որ որդեգրման գաղտնիքն ստեղծված է երեխային պաշտպանելու համար: Բայց իրականում դա ծնողների համար է: Դուք վախենում եք, որ փոքրիկը կմտահոգվի՝ իմանալով, որ ձեր հարազատ երեխան չէ: Գաղտնիքի միջոցով ծնողները նաև ցանկանում են խուսափել շրջապատի սուբյկետիվ կարծիքներից և ընտանիքի հանդեպ նրանց չար հայացքներից:

Ինչո՞վ է լավ գաղտնիքներից զերծ կյանքը

Առանց գաղտնիքների ապրելը շատ ավելի հեշտ է, պարզ և արդար: Երեխան իրավունք ունի իմանալու իր ծագման, իր իրական ծննդյան մասին: Ձեր երեխայի կյանքը պետք չէ վերածել խաբկանքի և ստի՝ հանուն փրկության: Որդեգրման թեմայի հանդեպ ծնողների դրական վերաբերմունքի միջոցով փոքրիկին ոչ մի վնաս չի սպառնա: Այնպես որ՝ ավելի լավ է ձեր երեխային բացահայտ ասեք ճշմարտությունը, քան երկար տարիներ պահեք այդ ցավալի գաղտնիքը: Ցածր դպրոցական տարիքի երեխաներն կարող են որդեգրման գաղտնիքի բացահայտմանը դրական վերաբերվել, եթե ծնողներն իրենց պահվածքով ցույց տան իրենց սերը երեխայի հանդեպ: Այդ դեպքում մտքեր անգամ չեն առաջանա այն մասին, որ իր որդեգրման մեջ ինչ-որ այլ հատուկ բան կա: Առանց գաղտնիքի կյանքն իսկապես իր առավելություններն ունի: Հոգեբանները պնդում են, որ գաղտնիքների բացակայության պարագայում կարելի է խուսափել երեխաների զարգացման բազմաթիվ դժվարություններից:

Ե՞րբ և ինչպե՞ս բացել գաղտնիքը

Եթե որդեգրող ծնողները որոշել են երեխայից գաղտնի չպահել իր որդեգրված լինելու փաստը, ապա հարց է առաջանում՝ ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ միջոցով է անհրաժեշտ դա անել: Մեկ այլ հարց է բարեկամներին, ընկերներին և հարազատներին դրանում ներքաշելու անհրաժեշտությունը: Մանկական հոգեբանները կարծում են, որ գաղտնիքը բացահայտելու համար ամենահարմարը 5-7 տ. է: Այս շրջանում սովորաբար արդեն ձևավորված է լինում երեխայի ինքնարժևորման զգացողությունը ընտանիքում:

Այս լուրը պետք է փոքրիկին մատուցել դրական կողմից: Կարելի երեխայի որդեգրման և ընտանիքին միանալու առաջին օրը նշել՝ այն դարձնելով ընտանեկան ավանդույթ: Մայրիկի և հայրիկի համար հաճելի կլինի բացահայտել երեխային՝ ընտանիքում նրա հայտնվելու իրական պատմությունը: Լավ կլինի խոսակցությունը վարել աստիճանաբար, որպեսզի երեխան հասցնի պատրաստվել ընդունելու և հասկանալու այդ լուրը: Փոքրիկ երեխային կարելի է պատմել, թե որքան շատ էին նրան սպասել, ցանկացել, բայց չեն համբերել և փնտրել են նրան ու գտել: Գոյություն ունեն շատ գրքեր, որոնք կօգնեն ծնողներին երեխային նրբանկատորեն բացատրել այս բարդ հարցը: Այդ օրինակներում երեխան հասկանում է, որ որդեգրումը սովորական գործ է:

Այսօր շատ մարդիկ են ընդունում, որ առանց որդեգրման գաղտնիքի կյանքը ոչ մի կերպ չի կրճատում իրենց որդեգրած երեխաների սերն իրենց հանդեպ: ԸՆդհակառակը, այդպիսի ընտանիքներում ավելի մեծ է հավատն ու նվիրվածությունը: Որքան շատ ընտանիքներ ապրեն որդեգրումը գաղտնի չպահելով, այնքան ավելի ավելի հեշտությամբ այլ մարդիկ կկայացնեն երեխա որդեգրելու որոշում, այնքան ավելի հեշտ կլինի որդեգրված երեխաների կյանքը, երբ նրանք ընկալեն, որ դա կյանքի բնականոն ձևն է, որում ամաչելու ոչինչ չկա: