Տրատակա․ յոգա լավ տեսողություն ունենալու համար

Տրատակա․ յոգա լավ տեսողություն ունենալու համար

Սանսկրիտում «տրատակա» բառը նշանակում է կայուն, սևեռուն հայացք։ Այս պարզ, բայց զորեղ մեդիտացիան ակտիվացնում է գլխուղեղի քնած կենտրոնները։

Տրատական լավ միջոց է սթրեսի, անհանգստության և անքնության դեմ։ Այն օգտակար է նաև կարճատեսություն կամ թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար։

Նստեք, ուղղեք մեջքը։ Մոմը դրեք աչքերի մակարդակին՝ առաջ պարզած ձեռքի հեռավորությամբ։ Մի քանի րոպե փակեք աչքերը և հանգստացրեք շնչառությունը։

Բացեք աչքերը և հայացքը հառեք մոմին։ Մի շարժվեք և մի թարթեք աչքերը։ Փորձեք թուլացնել աչքերի մկանները։ Եթե աչքերը հոգնել են, նուրբ փակեք, հանգստացեք 15-20 վայրկյան։ Շարունակեք նայել մոմին։

Ուշադրություն դարձրեք կողմնակի մտքերի առաջացմանը, սակայն մի փորձեք պայքարել դրանց դեմ, հանգիստ բաց թողեք դրանք։

Փորձեք այնպես նայել մոմի կրակին, կարծես առաջին անգամ եք տեսնում այն, բաց թողեք մոմի, կրակի, նրա հատկությունների մասին բոլոր մտքերը։ Փորձեք կրակը տեսնել այնպիսին, ինչպիսին այն կա։

2-3 րոպե փակեք աչքերը և մոմի կրակի պատկերը «դրոշմեք» ցանցաթաղանթին։ Փորձեք որքան հնարավոր է երկար պահել այն։

Ինչպե՞ս հասկանալ, որ մեդիտացիան հաջողվել է։ Ինչ-որ պահի տեսադաշտից կկորչեն շրջապատող իրերը և նրանց ուրվագծերը, կմնա միայն մոմի հուրը։ Սկզբնական շրջանում մեդիտացիան չի կարող 20 րոպեից ավել տևել։ Ցիկլերն աստիճանբար հասցրեք հինգի՝ յուրաքանչյուրը քսանական րոպե տևողությամբ։ Սկսելուց առաջ հանեք ակնոցը։ Նրանք, ովքեր անքնություն ունեն, պետք է տրատական անեն քնելուց առաջ 20 ր տևողությամբ։

Ուշադրությո՛ւն, եթե թույլ տեսողություն ունեք, զգույշ եղեք։ Եթե աչքերն արցունքով լցվեն, փակեք և սպասեք մինչև արցունքները չորանան։ Չծանրաբեռնեք աչքերը։ Քանի դեռ դժվար է, կատարեք վարժության մեկ ցիկլ, հետագայում որքան մկաններն ամրանան, այնքան կշատացնեք ցիկլերի քանակը։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: