Կինը ֆիզիոլոգիական արձակուրդում․ ի՞նչ պետք է իմանա ամուսինը

Կինը ֆիզիոլոգիական արձակուրդում․ ի՞նչ պետք է իմանա ամուսինը

Մարդկանց կյանքում բազմաթիվ խնդիրներ առաջանում են տարօրինակ պատկերացումների ու մտքերի հետևանքով։ Հարկավոր է արմատախիլ անել այդ պատկերացումները։ Օրինակ՝ որոշ տղամարդիկ կարծում են, որ եթե կինը երեխաների հետ տանն է, ուրեմն ամբողջ օրը հանգստանում է և ոչինչ չի անում։ Հետևաբար ակնկալում են, որ աշխատանքից տուն վերադառնալիս կինն իրենց պետք է ընդունի երջանիկ և անսահման հանգստացած, անգամ հոգնած հանգստանալուց։

Ինչ-որ առումով հնարավոր է հասկանալ տղամարդուն։ Նա աշխատում է ամբողջ օրը, վաստակում գումար և այդ գումարի մեծ մասը ծախսում ոչ թե իր, այլ կնոջ և երեխաների համար։ Ըստ այդմ՝ կարծում է, որ արժանի է կնոջ առանձնահատուկ վերաբերմունքին․ «Ի՞նչ է, դժվա՞ր է նրա համար։ Եկել եմ տուն, չի՞ կարող ինձ դիմավորել ինչպես հարկն է»։

Քանի որ կինը չի անում այն ամենը, ինչի մասին խոսվեց, տղամարդը ողբերգություն է ապրում, իր տեղը չի գտնում։ Դրա ելքը շատ հեշտ կարող է դառնալ որոշումը՝ կինս ինձ չի սիրում, ամուսինս ինձ չի սիրում, այս տանը սեր չկա։ Դե իսկ հետո՝ սիրուհի, ամուսնալուծություն, երեխաների հետ շփման դժվարություններ և այլն, և այլն։ Հնարավոր է խուսափել այս ամենից սառը դատողության միջոցով։ Սառը դատողությունը երևան կհանի կարևոր պահերը, մասնավորապես՝ ֆիզիոլոգիական արձակուրդը ծանր փորձություն է, ավելի ծանր, քան աշխատանքը։ Կա դրա չորս պատճառ։

1. Դու ոչինչ չես վերահսկում։ Երջանիկ լինելու համար կարևոր է, որ մարդ կարողա կառավարել իր կյանքը։ Սեփական կյանքը կառավարելն անմիջականորեն ազդում է մարդու առողջության, երջանկության և հաջողությունների վրա։ Ի՞նչ է վերհսկումը։ Այն սեփական որոշումներ կայացնելն ու դրանց հետևելն է։

Ֆիզիոլոգիական արձակուրդում կինը սեփական որոշումներ կայացնելու և դրանց հավատարիմ մնալու հնարավորությունների խիստ աղքատիկ ընտրություն ունի։ Օրինակ՝ որոշում է վարժություններ անել, քանի դեռ երեխան քնած է, իսկ երեխան հանկարծ արթնանում է և հրաժարվում քնելուց։ Զբոսնել են, քաղցած էլ չեն, բայց արի ու տես, որ երեխան չի քնում, ուրախ ձայներ է հանում։ Մի ուրիշ անգամ էլ որոշում է զանգահարել ընկերուհուն, քանի դեռ երեխան հանգիստ խաղում է, հենց սկսում է խոսել, հանկարծ դմփ-դրմփ, ինչ-որ բան է կոտրվում, երեխան սկսում է լացել, հարկավոր է քնել։

Այսպիսի բաներ կնոջ ֆիզիոլոգիական արձակուրդի շրջանում ավելի շատ են լինում, քան տղամարդու աշխատավայրում։ Այդ ամենը խիստ հոգնեցուցիչ է։

2. Ոչ մի արդյունք չկա։ Աշխատավայրում՝ գործարք, հաստատված նախագիծ, հաջողված ծրագիր, տանը՝ ոչինչ։ Կինը լվացել է ամանեղենը, մեկ ժամ անց լվացարանում նորից կույտ է գոյանում։ Մաքրում է հատակը, րոպեներ անց երեխաները կրկին կեղտոտում են, ուտելիք թափում, ծեփամածիկ քսում։ Ոչ մի արդյունք։

Ավելին՝ հաճախ կինը չի էլ կարողանում ավարտել սկսած գործը։ Լվացքի մեքենայի միջից հանում է սպիտակեղենը, դեռ չփռած վազում է երեխայի տակդիրը փոխելու։ Փոխում է, չի հասցնում վերադառնալ լվացքը փռելուն, որովհետև երեխան ուտել է ուզում։ Կերակրում է, երեխան խաղալ է ուզում, ինչպե՞ս մերժի։ Արդյունքում սպիտակեղենը մնում է իր տեղում, չորանում է ինչպես ստացվում է։

Երբ արդյունք չի լինում, օրգանիզմը չի պարգևատրվում իր կատարած աշխատանքի համար, հատուցում չի ստանում։ Սա իր հերթին նվազեցնում է այդպիսի աշխատանք անելու մոտիվացիան՝ ներքին մղումը, բայց անել պետք է անկախ մոտիվացիայից։ Այդ ամենը հոգնեցնում է և հեշտությամբ նպաստում իսկական դեպրեսիայի առաջացման։

3. Աշխատավայրում՝ երախտագիտություն, իսկ տանը՝ ոչինչ։ Լավ է, երբ երեխաները քիչ թե շատ մեծ են լինում և գլխի են ընկնում, որ պետք է շնորհակալություն հայտնել մայրիկին։ Իսկ եթե ո՞չ։ Գնահատված լինելը և շնորհակալիքը մարդու համար ամրապնդվելու, ուժեղանալու կարևոր տարր է։ Չկա շնորհակալություն՝ չկա նաև հետագայում որևէ բան անելու ձգտում։ Առանձնահատուկ վատ է, եթե ամուսինն էլ գլխի չի ընկնում, որ պետք է գնահատի և շնորհակալություն հայտնի կնոջը սովորականից շատ։ Սա էլ է ավելացնում դեպրեսիայի առաջացման պայմանները։

4. Աշխատանքը տասներկու ժամից ավել է տևում։ Ֆիզիոլոգիական արձակուրդը միայն երեխաների հետ խաղալը չէ։ Այն նաև տան աշխատանքն է՝ մաքրություն, լվացք, արդուկ և այլն։ Բացի այդ հարկավոր է լինում գիշերն արթնանալ, երեխային հանգստացնել, քանի որ ամուսինը հաջորդ օրը աշխատանքի է և պետք է լավ քնի (սա ինչ-որ առումով ճիշտ է)։ Ստացվում է այնպես, որ ֆիզիոլոգիական արձակուրդում կնոջ աշխատաժամն ավելի երկար է լինում, քան տղամարդունը։ Մի քիչ անարդար է։

5. Շփման և աջակցության պակաս։ Ֆիզիոլոգիական արձակուրդում կինը քիչ է շփվում։ Միայն թվում է, թե նա շփման լայն հնարավորություններ ունի (մանկական խաղահրապարակում իր պես մայրիկների հետ շփումը)։ Իրականում կինը դուրս է մնում շփման շրջանից, սկզբում որոշ ժամանակ հարմարվում է այդ իրավիճակին, հետո էլ չի կարողանում գտնել այնպիսի շփում, որը նախկինի պես ազատ, բաց ու անկեղծ լինի։ Փաստորեն շփումը, թերևս, շատ է, բայց այ որակը զիջում է, այնպիսին չի լինում, ինչպես նախկինում։

Ի՞նչ անի տղամարդը։ Կան տարբերակներ։

1. Իմանալ, որ ֆիզիոլոգիական արձակուրդը ծանր փորձություն է։ Այդ իմացությունն արդեն իսկ օգնում է այլ աչքով նայել այդ փուլի բոլոր դժվարություններին և բարդ իրավիճակներին։

2. Որքան հնարավոր է թեթևացնել կնոջ կյանքը։ Այո, տղամարդն աշխատանքից հետո ցանկանում է հանգստանալ, բայց այդ նույն սկզբունքով կինն էլ ցանկանում է հանգիստ առնել։ Արդարացի կլինի, եթե երկուսի աշխատանքային օրն էլ երկար լինի, և նրանք ավելին անեն, տղամարդն էլ օգնի երեխաների խնամքի հարցում, անի այն, ինչ կարող է, օրինակ՝ լողացնի նրանց։

3. Հիշել, որ կինն առանձնահատուկ կարիք ունի գնահատված լինելու և աջակցության, և տալ այդ ամենը հնարավորինս շատ։

4. Կնոջը պարբերաբար «ազատ արձակման թերթիկ» տալ, որպեսզի նա կարողանա հանդիպել ընկերներին կամ պարզապես միայնակ զբոսնել, ինքն իր հետ։

5. Կանանց համար՝ կանչել ամուսնուն և խնդրել, որ կարդա այս գրառումը։ Միգուցե սկզբում չհամաձայնի ասվածի հետ, բայց հետո, երբ լավ մտածի ու վերանայի, ճիշտ որոշման կհանգի։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: