Ինչպե՞ս խաղաղեցնել միտքը

Ինչպե՞ս խաղաղեցնել միտքը

Ինչո՞ւ է կպչուն մտքերի դեմ պայքարն անօգուտ։ Ինչո՞ւ է հենց մեդիտացիան մեզ օգնում դուրս պրծնել տագնապի և անհանգստության փակ շղթայից։ Պատասխանը կգտնեք այս կարճ մուլտֆիլմում և հանրահայտ հոգեթերապևտ Կլաուդիո Նարանխոյի մեկնաբանություններում։

Ինչո՞ւ ենք մեդիտացիա անում, ինչո՞ւ ենք հանգստացնում մեր մտքերը, որոնք երբեմն կպչուն ճանճերի են նմանվում, ինչո՞ւ ենք ձգտում հասնել մաքուր գիտակցության։

Հայտնի հոգեթերապևտ Կլաուդիո Նարանխոն (Չիլի), օգտագործելով մուլտֆիլմի հեղինակների կերպարներից տարբեր կերպարներ, դրա մասին պատմում է այսպես։ «Պետք է երկար ժամանակ զբաղվել միտքը խաղաղեցնելով, որպեսզի հնարավորություն ունենաք ասելու՝ ահա, այն է, որ կա, որովհետև չկա մի այլ հրաշալի բան, բացի աստղերի փայլը որսալու համար մթությանը նայելուց։ Երկար մնալ այնտեղ, որտեղ առերևույթ ոչինչ չկա այնքան ժամանակ, մինչև, ինչպես դիպուկ ասել է Ֆրից Պերլզը, անպտուղ դատարկությունը չդառնա պտղաբեր։

Մենք ապրում ենք՝ վախենալով դատարկությունից և փորձում ենք լցնել այն կոմպուլսիվ՝ կրկնվող գործողություններով, Էգոյի հանդեպ ունեցած մեր կապվածությամբ, որովհետև մենք տանել չենք կարողանում այդ դատարկությունը։

Այդ պատճառով էլ վարժություններ են պետք, որպեսզի կարողանանք տանել, հանդուրժել կյանքում և մեդիտացիայի մեջ եղած դատարկությունը մինչև այն հանկարծակի չփոխի վալենտականությունը, մինչև մարդը չփոխվի և ավելի բաց չդառնա այն մեծ հոսանքի համար, մի բանի, որը կկարողանայինք կոչել գոյություն, չնայած դատարկությունն այլ կերպ հնարավոր չէ կոչել, այն գաղտնիք է և ոչ թե միտք»։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: