Հոդվածի աղբյուրը՝ babyplan.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Օլիգոսպերմիա․ սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակի նվազում

03.03.201510645

Օլիգոսպերմիան (հիպոսպերմիա) սերմնաժայթքման ժամանակ դուրս եկող սերմնահեղուկի ընդհանուր ծավալի նվազումն է: Երբեմն այս տերմինը սխալմամբ կիրառում են օլիգոզոոսպերմիայի փոխարեն, որը սերմնահեղուկում սերմնաբջիջների խտության նվազումն է: Չնայած բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ բեղմնավորման համար բավարար է միայն մեկ սերմնաբջիջ, այնուամենայնիվ այդպես չէ:

Սերմնահեղուկի քանակի նվազմանը զուգահեռ նվազում է նաև սերմնաբջիջների քանակը, ինչն էլ տասնապատիկ պակասեցնում է հղիանալու հնարավորությունները: Սերմնահեղուկի ծավալը սպերմատոգենեզի կարևոր ցուցանիշներից է: Կարևոր է ոչ միայն սերմնաբջիջների, այլև այն հեղուկի որակը, որում դրանք գտնվում են:

Հեշտոցի թթվային միջավայրը չեզոքանում է սերմնահեղուկի ազդեցությունից, և միայն այն ժամանակ են սերմնաբջիջները հասնում արգանդի պարանոց, երբ սերմնահեղուկը շատ է: Եթե այն քիչ է, նույնիսկ բեղմնավորման ունակ սերմնաբջիջները կմահանան դեռ հեշտոցում, իսկ այն քիչ սերմնաբջիջները, որոնք կհասնեն արգանդ, դժվար թե կարողանան բեղմնավորել ձվաբջիջը: Սերմնահեղուկի ծավալը միջինում 2-5 մլ է: Սերմնահեղուկի քիչ քանակը համարվում է պաթոլոգիա:

Օլիգոսպերմիայի առաջացման պատճառները

Պատճառները տարբեր են: Դրանցից մի քանիսը հեշտությամբ է բուժվում, օրինակ՝

  • հիպովիտամինոզ կամ թերսնուցում,
  • ալկոհոլ և ծխախոտ, 
  • վատ քուն, սթրեսներ և հոգնածություն, 
  • ակտիվ սեռական կյանք կամ հաճախակի ձեռնաշարժություն, 
  • երկարատև զսպում, 
  • մրսածություն, քրոնիկական բորբոքումներ, 
  • վտանգավոր պայմաններում աշխատանք, 
  • ավելնորդ քաշ։ 

Ավելի լուրջ պատճառներից են՝

  • սերմնածորանի ախտահարում, 
  • ամորձիների և հարակից շրջանի բորբոքում, 
  • քրոնիկական պրոստատիտ, 
  • վարակներ, 
  • սեռական օրգանների վնասվածքներ, 
  • ժառանգական հիվանդություններ:

Այս երևույթը կապված է նաև տարիքի հետ․ ժամանակի ընթացքում սեռական գեղձերի սեկրեցիայի արտադրությունը նվազում է: Սպերմագրամայի արդյունքում օլիգոսպերմիան կարող է չբացահայտվել: Պետք է իմանալ, որ հետազոտության ցուցանիշները ժամանակի ընթացքում զգալիորեն փոփոխվում են, այդ պատճառով ախտորոշման համար անհրաժեշտ է կրկնակի սպերմոգրամա՝ երկու շաբաթ անց: Ընդ որում՝ անհրաժեշտ է պահպանել այդ հետազատության համար նմուշ հանձնելու բոլոր կանոնները՝ ներառյալ դրանից առաջ զսպվածությունը, ինչպես նաև լաբորատոր պամաններում նմուշն առանց կորստի վերցնելը:

Օլիգոսպերմիայի բուժումը

Բուժումն սկսվում է ամբողջական հետազոտմամբ: Սպերմոգրամայից հետո հիվանդին նշանակվում է փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, հորմոնային վիճակի և վարակների հայտնաբերման համար արյան հետազոտություն: Անհրաժեշտության դեպքում նշանակվում է նաև գենետիկական թեստ և ամորձիների նմուշառում: Կախված հիվանդության պատճառից՝ նշանակվում է համապատասխան բուժում: Դա կարող է լինել՝ հորմոնային բուժում, եթե պատճառը հորմոնային անբավարարությունն է, հակամանրէային՝ եթե հայտնաբերվել են վարակներ, նշանկվում են վիտամիններ, կենսական հավելումներ, հոմեոպատիա՝ սպեման, վիտամին E, տրիբեստան, վերոնա, մեգասպերմին և այլն:

Անհրաժեշտ է պատրաստ լինել ոչ միայն բուժմանը, այլև ապրելակերպը և սննդակարգը փոխելուն: Բուժումն ուղղված է հիվանդության պատճառը վերացնելուն, իսկ լիակատար բուժման հնարավորությունները մեծանում են, եթե դրան գումարվում է առողջ ապրելակերպը:

Եթե բուժումն անարդյունավետ է, իսկ հիվանդությունը շարունակվում է, ապա զույգին խորհուրդ է տրվում դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը: