Ի՞նչ անել, որ հղիության ընթացքում անկողնային ռեժիմը ձանձրալի չթվա

Ի՞նչ անել, որ հղիության ընթացքում անկողնային ռեժիմը ձանձրալի չթվա

Անկողնային ռեժիմը ոչ մի կերպ չի ընդգրկվում առողջ և անհոգ հղիություն հասկացության մեջ, այդ պատճառով էլ բժշկի այս ցուցումը հիվանդին գցում է ընկճվածության, հուսահատության մեջ: Բայց իզուր. չէ՞ որ դա գրեթե միակ ելքն է բարդ հղիությունը փրկելու, հենց անկողնային ռեժիմի շնորհիվ են բազմաթիվ նորածիններ լույս աշխարհ գալիս և բացի այս կարելի է անկողնում անցկացվող ժամանակը ծախսել ի շահ հոգու, մտքի և գրպանի:

Այսպիսով, եթե հղիության ժամանակ ձեզ անկողնային ռեժիմ է նշանակվել, ապա ժամանակն է մտածելու, թե ինչով եք զբաղվելու այդ ընթացքում: Կազմեք օրվա ծրագիր՝ յուրաքանչյուր օրվա համար տարբեր: Ցանկալի է, որ ծրագրեք միանգամից մի քանի տարբեր գործ:

Հեռուստացույցը լավ տարբերակ է, բայց պետք է լինի չափավոր: Հակառակ դեպքում կհայտնվեք բազմաթիվ հեռուստասերիալներ դիտելու վտանգի տակ կամ կսկսեք դիտել հեռարձակվող ամեն բան՝ վախենալով դժբախտ պատահարներից, ֆոնդային շուկայի տապալման լուրերից կամ տխրելով հոլիվուդյան աստղերի հերթական բաժանումներից:

Պետք չէ նաև չարաշահել քաղցրավենիքը. այո, քաղցրավենիքը բարձրացնում է տրամադրությունը, սակայն ֆիզիկական ակտիվության սահմանափակումն ինքնին իջեցնում է էներգիայի ծախսը, իսկ լրացուցիչ կալորիաները կուտակվում են որևէ տեղ՝ ավելորդ կիլոգրամների տեսքով: Այդ դեպքում ինչպե՞ս չտխրել ձանձրույթից և չխենթանալ անգործությունից: Առաջարկում ենք մի քանի տարբերակ՝ ազատությունը հորիզոնական դիրքով անցկացնելու համար՝ հեռակա ուսուցում, որակավորման բարձրացում, օտար լեզվի կատարելագործում և այլն:

Իհարկե, հղիության ընթացքում դուք չեք հասցնի ԲՈՒՀ ավարտել կամ նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց դիպլոմային աշխատանք կամ 2-3 կուրսային աշխատանք գրել միանգամայն հնարավոր է: Կարելի է օտար լեզվի քերականությունը վերանայել կամ աշխատել արտասանության վրա՝ շփվելով ուսուցչի հետ առցանց տարբերակով կամ որակավորումը բարձրացնելու համար լսել դասախոսություններ:

Ստեղծագործական դասեր

Սրանց մեջ կարելի է ներառել և՛ ձեռքի աշխատանքները (գործելը, կար ու ձևը, ասեղնագործությունը), և՛ նկարչությունը, և՛ խաղալիքներով զբաղվելը: Բնականաբար այս ամենը պահանջում է որոշակի ծախս՝ անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, անկողնում աշխատանքային տեղի պատրաստում, բայց ստեղծագործելուց ստացած հաճույքը միանգամից փոշիացնում է այդ չնչին անհարմարությունները: Բացի այդ, ձեր ապագա երեխայի համար փափուչներ գործելը թույլ կտա պատկերացնել նրա կերպարը, դրականորեն տրամադրվել, որն էլ կանդրադառնա և՛ ձեր, և՛ ձեր փոքրիկի ինքնազգացողության վրա:

Հեռակա աշխատանք

Շատ գործատուներ ընդառաջում են աշխատակիցներին և համաձայնում աշխատավայրը գրասենյակից հեռու տեղափոխելու պայմաններին: Համացանցը և անհրաժեշտ ծրագրային ապահովումը ձեզ թույլ կտան բառացիորեն ապրել աշխատավայրում՝ այդուհանդերձ գտնվելով տանը, հարմարավետ անկողնում: Թվում է՝ կատարյալն տարբերակ է ժամանակն անցկացնելու համար. ուղեղն զբաղված է, գրպանը լցվում է, բայց նույնիսկ հեռակա աշխատելիս հաճախ կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներ, իսկ նման հուզական լարվածությունը դժվար թե օգտակար լինի հղի կնոջ համար: Այդ պատճառով փորձեք ազատ գրաֆիկով աշխատանք կատարել՝ վեբ-դիզայն կամ կայքերի մոդերատոր, կարելի է գրել հոդվածներ կամ կատարել թարգմանություններ:

Հանդիպումներ և ընկերների հետ շփում

Հղիությունը վարակիչ հիվանդություն չէ և դուք էլ կարանտինի մեջ չեք գտնվում: Ձեր պարագայում աղմկոտ երեկույթները դժվար հասանելի են, իսկ ահա աղջիկների հետ հանգիստ թեյախմությունը հնարավոր տարբերակ է: Կարող եք կազմել ընկերների, ծանոթների ցուցակ, որոնց հետ վաղուց չեք հանդիպել, զանգահարել նրանց բոլորին կամ զրուցեք սոցցանցերում:

Տեսական և գործնական նախապատրաստում փոքրիկի լույս աշխարհ գալուն

Տեսական մասը ենթադրում է մի շարք գրքերի ընթերցանություն, բայց ոչ հղիության և ծննդաբերության մասին գրքերի, այլ նորածնի խնամքի, նախադպրոցականների հոգեբանության և այլնի մասին, իսկ գործնական մասը ներառում է փոքրիկի համար անհրաժեշտ իրերի ցուցակ կազմելը և առցանց խանութներում գների ու   մեկնաբանությունների ուսումնասիրելն ու համեմատություն անցկացնելը:

Տան պահոցի կարգի բերում

Նվիրական արկղը կամ հաստ թղթապանակը, որտեղ խրցով դրված են ծառայությունների վճարման անդորրագրերը, նամակներ, լուսանկարներ և այլ թղթեր: Հավանաբար դուք ժամանակ չեք ունեցել դասակարգելու այդ ամենը: Մի քանի ժամ և ընտանեկան ալբոմը կհամալրվի նոր լուսանկարներով, անդորրագրերը դասավորված կլինեն համապատասխան դարակներում:

Մտքի և հոգու սնուցմամբ տարված՝ պետք չէ մոռանալ մարմնի մասին. երկար պառկելուց մկանները կարող են հյուծվել և թուլանալ: Բուժող բժիշկը կբացատրի ֆիզիկական վարժություններ կատարելու անհրաժեշտությունը. ջլերի և մկանների թեթև ձգման վարժություններ կսովորեցնի, որոնք պետք է կատարել ամեն օր: Ոչինչ հավերժ չէ, և վաղ թե ուշ ձեր անկողնային բանտարկությունը կավարտվի:

Ինչպե՞ս եք հետագայում հիշելու այն՝ որպես ձեր կյանքի ամենաձանձրալի՞, թե՞ օգտավետ անցկացված ժամանակահատված ՝ կախված է միայն ձեզնից և ձեր տրամադրվածությունից:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար