Պտղաջրի սակավություն. հնարավո՞ր է ավելացնել պտղաջրի քանակը

23.04.201412718

Հարց 

Հարգելի բժիշկ, պտղաջրերի քիչ քանակությունն ի՞նչ խնդիրների կարող է բերել և հնարավո՞ր է ինչ-որ ձևով այն ավելացնել:

Պատասխան

Պտղաջրերի ցածր քանակությունը կարող է բերել տարբեր խնդիրների, ինչպիսիք են  պտղի աճի դանդաղման սինդրոմը, պտղի քրոնիկ հիպոկսիայն, կարող է հանգեցնել տարբեր արատների առաջացման և այլն: Դա հիմնականում առաջանում է հղիության բարդացման հետևանքով:

Պետք է անպայման գտնվել բժիշկների հսկողության տակ և ստանալ համապատասխան բուժում: Այսօր չկա մի այնպիսի դեղամիջոց, որն ավելացնի պտղաջրերի քանակը, սակայն եթե վերացվեն հղիությունը  բարդացնող բոլոր պատճառները, ապա պտղաջրերի քանակը կարող է վերականգնվել և հասնել նորմայի:

 

Հարցին պատասխանվել է impoqrik.am կայքում: