Ինչպե՞ս կարճ ժամանակում ապաքինվել մրսածությունից

Ինչպե՞ս կարճ ժամանակում ապաքինվել մրսածությունից

Ինչպես մի քանի օրվա ընթացքում ապաքինվել մրսածությունից և նվազեցնել հիվանդության կրկնվելու հավանականությունը, չնայած որ մարդիկ շրջապատում շարունակում են հազալ և փռշտալ: Ահա 5 պարզ խորհուրդ:

Երբ մրսած ենք, սովորաբար փաթաթվում ենք տաք ծածկոցով և պառկում: Իրականում ամբողջ օրը պառկելը լավագույն տարբերակը չէ: Լիմֆատիկ համակարգը կարևոր դեր է խաղում վարակների դեմ պայքարի հարցում, սակայն այն չի ուղարկի իր «հակամանրէների զորքը» անշարժ մարմնով: Ուստի զբոսնեք, եթե եղանակը թույլ է տալիս: Փորձեք պահպանել ձեր սովորական ռեժիմը՝ սնվեք, արթնացեք և պառկեք քնելու նույն ժամին, ինչպես միշտ: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի հաղթահարել հիվանդությունը:

Երբ զգաք, որ հիվանդացել եք, սկսեք ցինկի հաբեր ծամել (ավելի լավ է ցինկի ացետատ պարունակող): Հենց սա և ոչ թե վիտամին C-ն կամ էխինացեան կօգնի արագ ազատվել մրսածությունից: Անհրաժեշտ է, որ հաբն ամբողջովին լուծվի, որ ցինկը ներծծվի բերանի արյունատար անոթների մեջ: Լավագույն դեղաչափը օրական 75մգ-ն է, այսինքն՝ մի քանի ժամը մեկ մեկ հաբ:

Մեղրով և կիտրոնով տաք ջուր խմեք: Քաղցրը և թթուն խթանում են թքարտադրությւոնը, ինչն օգնում է մաքրել կոկորդն ու քիթը: Ըմպելիքը նվազեցնում է լորձաթաղանթի գրգռվածությունը, հետևաբար թեթևացնում է նաև հարբուխը:

Մրսածություն առաջացնող եղանակներին հաճախ լվացեք ձեռքերը: Նրանք, ովքեր օրվա ընթացքում 5 և ավել անգամ են կատարում այդ պարզ գործողությունը, 35%-ով քիչ են հիվանդանում: Չչարաշահեք հակամանրէային օճառը: Մանրակրկիտ մաքրման համար բավարար է նաև սովորական օճառը: Վարակվելու հավանականությունը նվազեցնելու նպատակով հնարավորինս քիչ դիպչեք դեմքին ձեռքերով, իսկ ուտելիս էլ օգտվեք դրա համար նախատեսված պարագաներից:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով