Վերոշպիրոն դեղամիջոցը գինեկոլոգիայում

Վերոշպիրոն դեղամիջոցը գինեկոլոգիայում

Վերոշպիրոն դեղամիջոցը (սպիրոնոլակտոն) բժիշկներին վաղուց է հայտնի իր արդյունավետությամբ և դրական հատկություններով:

Դեղամիջոցի ներգործությունը

Վերոշպիրոնի հիմնական գործառույթը հյուսվածքներից հեղուկի դուրսբերումն է, այսինքն՝ միզամուղ ազդեցությունը: Սակայն ի տարբերություն նմանատիպ այլ միջոցների, այս դեղամիջոցն օրգանիզմից չի հեռացնում կալիումը, նատրիումը և քլորը, ընդհակառակը, նպաստում է վերջիններիս կուտակմանը:

Սա այս դեղամիջոցի հիմնական գործող նյութի և ալդոստերոն հորմոնի (արտազատում է մակերիկամների կեղևը) նմանության հետևանքն է: Կապվելով ալդոստերոնի ընկալիչների հետ՝ վերոշպիրոնը մեծացնում է մեզի հետ դուրս մղվող հեղուկի քանակը՝ միաժամանակ նվազեցնելով կալիումի հեռացումը, մեզի թթվայնությունը և դրանով իսկ կանխելով հյուսվածքների այտուցվածությունը: Սովորաբար ազդեցությունն ակնհայտ է դառնում բուժման 2-5-րդ օրը:

Բացի այդ վերոշպիրոնն օժտված է հակաանդրոգինային հատկությամբ և ճնշում է տեստոստերոնի դիհիդրատեստոստերոն հորմոնի վերամշակման արագությունը: Դա դրսևորվում է արական հորմոններ արտադրող օրգաններում, ինչպես նաև սեռական գեղձերում, մաշկում, մազի ֆոլիկուլներում՝ նպաստելով հիպերանդրոգենիա ունեցող կանանց մաշկային ծածկույթների մազակալման ինտենսիվության նվազմանը և նրանց ֆերտիլության բարձրացմանը: Ընդ որում՝ բուժման ընթացքում էնդոկրին համակարգի որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի նկատվում:

Ցուցումները և հակացուցումները գինեկոլոգիայում կիրառման պարագայում

Գինեկոլոգիայում վերոշպիրոն է նշանակվում հետևյալ հիվանդությունների և վիճակների բուժման համալիր թերապիայի կազմում:

  • Հիպերանդրոգենիա
  • Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ
  • Դաշտանային ցիկլի խանգարումներ
  • Ավելորդ մազակալում՝ հիրսուտիզմ
  • Հյուսվածքների այտուցվածություն հիպերտոնիային հետ համատեղ
  • Կոսմետիկական խնդիրներ՝ առաջացած արական հորմոնների մեծ քանակության հետևանքով (յուղոտ մաշկ, մազաթափություն և այլն)

Այս դեղամիջոցը հակացուցված է՝

  • հղիության և կրծքով կերակրման շրջանում,
  • երիկամային ծանր անբավարարության դեպքում,
  • Ադիսոնի հիվանդության ժամանակ,
  • հիպերկալիեմիայի և հիպոնատրիեմիայի դեպքում,
  • մանկական տարիքում (մինչև 3 տ.),
  • բաղադրիչների նկատմամբ զգայունության պարագայում:

Պետք է զգույշ օգտագործել՝

  • օրգանիզմում կալցիումի ավելցուկի,
  • շաքարային դիաբետի,
  • վիրաբուժական միջամտության նախապատրաստվելու,
  • դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում,
  • տարեց շրջանում,
  • լյարդի հիվանդությունների պարագայում:

Վերոշպիրոնի օգտագործման առանձնահատկությունները և հնարավոր կողմնակի ազդեցությունները

Դեղամիջոցը երբեմն մի շարք կողմնակի ազդեցություններ է թողնում՝

  • սրտխառնուք, փսխում, լուծ, որովայնի ցավ, փորկապություն,
  • լյարդի աշխատանքի խանգարում,
  • քնկոտություն, գլխացավ,
  • ջրի և աղի փոխանակության խանգարում և լաբորատոր որոշ ցուցանիշների փոփոխություն,
  • դաշտանային ցիկլի խանգարումներ, դաշտանի նմանվող արնահոսություններ,
  • կաթնագեղձերի ցավ,
  • ալերգիկ ռեակցիաներ, քոր,
  • երիկամների աշխատանքի խանգարում:

Վերոշպիրոնի ընդունման շրջանում արգելվում է՝

  • ոգելից խմիչքների օգտագործումը,
  • բուժման սկզբում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք մեծ ուշադրություն են պահանջում, օրինակ՝ մեքենա վարելը,
  • կալիումով հարուստ մթերքների օգտագործումը (բանան, նարինջ, թուրինջ, լոլիկ, ծիրան):

Դեղաքանակը, բուժման տևողությունը, ինչպես նաև դաշտանային ցիկլի փուլը որոշում է բժիշկը՝ ելնելով տվյալ կնոջ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, հիվանդության տեսակից և ծանրության աստիճանից:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում