Արդյո՞ք հեշտոցի չափսն էական դեր է խաղում սեռական կյանքում

22.07.201446082

Արդյո՞ք չափսը կարևոր է. սեռական կյանքում ամենատարածված և ամենաարդիական հարցը, որի շուրջ մշտապես բուռն քննարկումներ են ընթանում: Այս հարցը սովորաբար կապված է լինում տղամարդու հետ, սակայն սեռական օրգանների չափսը վաղուց արդեն միայն տղամարդկանց առնչվող թեմա չէ: Հարկ է նշել, որ սեռական կյանքի որակի վրա կարող է ազդել ինչպես տղամարդու սեռական անդամի չափսը, այնպես էլ կնոջ հեշտոցի:

Ինչպես տղամարդկանցից շատերն են հաճախ մտահոգվում իրենց «արժանապատվության» երկարությամբ և հաստությամբ, այնպես էլ որոշ կանայք են լրջորեն անհանգստանում իրենց հեշտոցի չափսերով: Այս հարցը հատուկ արդիականություն է ձեռք բերում հատկապես ծննդաբերությունից հետո, երբ հեշտոցն ավելի է լայնանում և մի քանի միլիմետրով մեծանում: Այսպիսով, որքա՞ն կարևոր է հեշտոցի չափսը սեռական կյանքում:

Առ այսօր չափազանց քիչ հետազոտություններ են կատարվել, որոնք առնչվում են սեռական կյանքում հեշտոցի չափսի ուղղակի ազդեցությանը սեռական հարաբերության որակի վրա: Բժիշկների տվյալների համաձայն՝ հեշտոցի միջին չափսը հանգիստ վիճակում 7-13 սմ է, լայնությունը՝ մոտ 2-3 մատի չափ: Սովորաբար բարձրահասակ կանանց հեշտոցը խորն է լինում: Այդուհանդերձ բժշկական վիճակագրության համաձայն՝ հանդիպում են ցածրահասակ կանայք, ում հեշոցը 12-14 սմ է: Բացի այդ, հանդիպում են նաև բարձրահասակ կանայք (170 սմից ավել), ում հեշտոցի խորությունն ընդամենը 6-7 սմ է: Այդ չափսերը (հեշտոցի լայնությունը և խորությունը) սահմանվում են գենետիկորեն և խիստ անհատական են. ոչ մի կերպ կախված չեն սեռական զուգընկերների քանակից և կնոջ սեռական խառնվածքից:

Գրգռված վիճակում կնոջ սեռական օրգանները մի փոքր վեր են բարձրանում, որի արդյունքում հեշտոցի լայնության 2/3-րդը կարող է աճել մինչև 5 սմ, իսկ մնացյալ երրորդ մասը (վերին հատվածը) ավելի է նեղանում արյան զգալի հոսքի հետևանքով: Հետևաբար գրգռման ընթացքում հեշտոցն ավելի առաձգական և պիրկ է դառնում:  Այս հատկության շնորհիվ հեշտոցի հյուսվածքները կլանում են սեռական անդամը: Այս պարագայում անդամի հաստությունը էական նշանակություն չունի:

Բանն այն է, որ հեշտոցն ընդունակ է հարմարվել սեռական անդամի տվյալ հաստությանը: Այս երևույթը ձեռք է բերել հեշտոցային ակոմոդացիա բնութագրությունը: Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է, որ միևնույն զուգընկերոջ հետ մշտական սեռական հարաբերությունը հեշտոցի ձևը հարմարեցնում է տվյալ տղամարդու անդամի չափսերին, և հետևեբար սեռական կյանքում հեշտոցի չափսը էական նշանակություն չունի: