Հղիության 21-րդ շաբաթ

Հղիության 21-րդ շաբաթ

Հղիության հինգերորդ ամիսն ավարտվեց, ծննդաբերությանը մնաց չորս ամիս։ Քսանմեկերորդ շաբաթում շատերի քաշն արդեն ավելացած է լինում մոտ 4 կգ-ով և շարունակում է ավելանալ ավելի արագ։

Պտղի զարգացումը

Պտուղը կշռում է 400 գ-ից փոքր-ինչ ավել, երկարությունն արդեն 26-28սմ է: Շարունակվում է պտղի զարգացման առավել բուռն շրջանը: Պտուղը փուլերով քնում և շարժվում է, սակայն գերադասում է ավելի շատ քնել: Գլխի մաշկը պատվում է ժամանակավոր մազերով (լանուգո): Մարմինը պատվում է պանրանման քսուքով:

Աղջիկների արգանդն ու ձվարանները ձևավորված են. վերջինները սեռական բջիջներ են պարունակում: Սաղմնավորված կաթնատամներում սկսում են կրային աղեր կուտակվել, վերջնականապես ձևավորվում է դենտինը (ատամի հիմնական նյութը): Էմալն ավելի ուշ է առաջանում: Ընկերքն ամբողջովին ձևավորված է, մեծանում է դրա տրամագիծը:

Ի՞նչ է կատարվում

Հղիության այդ շրջանն աչքի չի ընկնում անհանգստություն պատճառող գործոններով, սակայն որոշ անհարմարություններ կինն այնուամենայնիվ ունենում է իր գերզգայունության պատճառով։

Կարդացեք՝ Մեջքի ցավը հղիության ընթացքում

Հնարավոր է, որ մեջքի ցավ ի հայտ գա, բայց եթե դադարեք երկար ժամանակ նույն դիրքով նստել, այն կնահանջի։ Սովորեք թուլանալ և լսել ձեր օրգանիզմին։ Նույնը վերաբերում է քնին։ Ամենաճիշտ և հարմար դիրքը ձախ կողքի պառկած դիրքն է։

Սնունդը

Ախորժակը լավանում է, այն վերահսկելը՝ դժվարանում։ Խուսափեք ավելորդ քաղցրեղենից և գազավորված ըմպելիքներից, դրանք կնպաստեն գիրանալուն։ Եթե որոշակի սխեմայի հետևեք, հեշտությամբ կկարողանաք պահպանել այն մինչև ծննդաբերություն։ Սնվեք 4-5 անգամ, կուշտ նախաճաշեք և օրն ավարտեք թեթև ընթիքով։

Կարդացեք՝ Սնունդը հղիության ընթացքում

Հետազոտություններ

Քսանմեկերորդ շաբաթում հատուկ հետազոտություններ և ՈւՁՀ չի նշանակվում, եթե կինը մինչ այդ չի անցել այդ հետազոտությունները։ Գանգատների դեպքում բժիշկն անհատական սկզբունքով համապատասխան հետազոտություն կնշանակի։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար