Հղիության 34-րդ շաբաթ

25.02.201448217

Երեսունչորսերոդ շաբաթում պարբերաբար կծկանքներ են առաջանում, ցավոտ զգացում, որն առաջանում է արգանդի վերնամասում, տարածվում որովայնի ամբողջ հատվածում և մարում։ Պետք չէ անհանգստանալ, այդ իրական ծննդաբերական կծկանք չէ, իսկ այ եթե պտղաջուրն արտահոսի, պետք է անհապաղ դիմել ծննդատուն։

Կարդացեք՝ Ինչպե՞ս է սկսվում ծննդաբերությունը

Պտղի զարգացման փուլ

Պտղի երկարությունը 45 սմ մարմնի զանգվածը`2200-2400գ: Շարունակվում է մեծ ուղեղի արագ աճը: Ձևավորվում են գլխուղեղի կեղևի բազմաթիվ գալարներ:

Նեյրոնների միջև բազմաթիվ կապակցություններ են ստեղծվում: Արգանդի տարածական սահմանափակության պատճառով պտղի ոտքերը ծալվում են, պտուղը մի դիրք է ընդունում, որը հենց այդպես էլ կոչվում է` «պտղի դիրք»:

Քաշի որոշման մեթոդները

Սովորաբար ՈւՁՀ-ի միջոցով հնարավոր է լինում ասել, թե որքան է կշռում երեխան և ինչպիսին կլինի լույս աշխարհ գալու ժամանակ։ Երեխայի քաշը որոշում են երեխայի ազդրի երկարությամբ, գլխի տրամագծով և որովայնի շրջանագծով։ Այդ բոլոր մեթոդները թույլ են տալիս միայն մոտավոր թիվ նշել։

Սեռական կյանքը

Երեսունչորսերորդ շաբաթում պետք է ծայրահեղ ուշադիր լինել։ Ցանկալի է առժամանակ դադարեցնել սեռական կյանքը։ Նախ պետք չէ անհանգստացնել երեխային, գուցե նա փոխի իր դիրքը և հետո՝ կնոջ սեռական ուղիները նախապատրաստվում են ծննդաբերությանը և շատ խոցելի են։