Հղիության 36-րդ շաբաթ

Հղիության 36-րդ շաբաթ

Պտղի զարգացման փուլ

Պտղի միջին երկարությունը 48 սմ է, մարմնի զանգվածը`2700-2800գ: Ենթամաշկի ճարպի կուտակման հետևանքով մարմնի ուրվագծերն ավելի կլորավուն են դառնում, դեմքի կնճիռները հարթվում են:

Պտուղը կարողանում է դառնալ դեպի լույսը, ձևավորվում է կողմնորոշվելու ունակությունը: Ձեռքերը բարձրանում և հպվում են կրծքին ու պարանոցին:

Զգացողությունները

Երեսունվեցերորդ շաբաթում քաշն արդեն պետք է ավելացած լինի 12 կգ-ով։Արգանդը բարձր դիրքում է՝ պորտից 14-15 սմ բարձր, ցայլքային սիմֆիզից՝ 36 սմ։ Երբեմն այնպիսի զգացում է առաջանում, կարծես փոքրիկը հարվածում է սրտի ստորին հատվածին։

36-37-րդ շաբաթում երեխայի գլուխն իջնում է կոնքի հատակ՝ թեթևացնելով մոր շնչառությունը, սակայն երբեմն այնպես է լինում, որ գլուխն այդպես էլ չի իջնում։ Այդ դեպքում մայրն ստիպված է լինում ծանր շնչել ընդհուպ մինչև ծննդաբերություն։

Ոսկորների ձգվելու պատճառով հնարավոր է, որ կոնքում ցավ առաջանա, արգանդի՝ օրգանները և միզապարկը ճնշելու պատճառով միզարձակումն ու դեֆեկացիան հաճախակի են դառնում։

Արգանդի պարանոցն այդ շրջանում սկսում է փափկել և կարճանալ․ օրգանիզմը նախապատրաստվում է ծննդաբերությանը։ 36-րդ շաբաթում ծննդաբերելը հազվադեպ երևույթ չէ։

Եթե նկատում եք, որ փորը քարանում է, մեջքը ձգում է, փորը նվում է, ապա դիմեք գինեկոլոգի, հնարավոր է, որ արգանդի տոնուսը բարձրացել է և ծննդաբերությունն էլ սարերի հետևում չէ։

Կարդացեք՝ Արգանդի տոնուսը հղիության ընթացքում

Եթե դժվարանում եք վեր կենալ

Պատահում է, որ առավոտյան հղի կինը ոչ մի կերպ չի կարողանում վեր կենալ անկողնուց։ Այդ դեպքում պետք է կտրուկ շարժումներ չանել, նախ կողքի պառկել, միացնել ոտքերը և նոր միայն վեր կենալ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար