Հղիության 37-րդ շաբաթ

Հղիության 37-րդ շաբաթ

Եթե ձեր առաջին հղիությունն է, ապա ամենայն հավանականությամբ կհասնեք քառասուներորդ շաբաթին և կծննդաբերեք ըստ պլանավորածի։ Եթե արդեն երեխաներ ունեք, ապա հնարավոր է, որ ծննդաբերեք երեսունյոթ շաբաթականում։ Այդ ծննդաբերությունը վաղաժամ չի համարվում, հղիությունը բժշկական չափորոշիչներով համարվում է զարգացած։

Կարդացեք՝ Վաղաժամ ծննդաբերություն

Պտղի զարգացման փուլ

Պտղի միջին երկարությունը 48-50 սմ է, մարմնի զանգվածը`2800-3000գ: Պանրանման զանգվածը դեռևս բավականին շատ է: Աղվամազերի քանակը փոքր-ինչ նվազեւմ է: Քթի և ականջի աճառներն ամրանում են: Ենթամաշկային ճարպաշերտի զանգվածն ավելանում է` հասնելով մարմնի ամբողջ զանգվածի 15%-ին: Դա անհրաժեշտ է պտղի մշտական կայուն ջերմաստիճանն ապահովելու համար:

Մաշկը դառնում է բաց վարդագույն արյունատար անոթների մակերեսային դասավորության շնորհիվ: Ստամոքսաղիքային համակարգը դեռևս մնում է անկատար: Աղիքում կուտակվում է մեկոնիումի որոշ քանակություն, որը սովորաբար արտազատվում է ծնվելուց որոշ ժամանակ անց:

Պտղի ներարգանդային կյանքի վերջին մի քանի շաբաթում արագ քնի փուլերը (երբ արագանում է անոթազարկը, բարձրանում է արյան ճնշումը, զգալիորեն իջնում է մկանային լարվածությունը) զբաղեցնում են քնի ամբողջ տևողության 30-60%-ը, մնացած ժամանակը դանդաղ քնինն է (որին հատկանշական է մկանների թուլությունը, հանգստությունը): Մեծահասակների արագ քունը գիշերային քնի 20%-ն է կազմում, դանդաղը`80%: Երկու փուլերն էլ կենսականորեն անհրաժեշտ են:

Արտադրություն

Երեսունյոթերորդ շաբաթում հնարավոր է, որ կինը դեղնավուն, անգամ շագանակագույն, լորձանման արտադրություն նկատի։ Այդ շրջանին բնորոշ է համարվում վարդագույն-դեղնավուն երանգի արտադրությունը և պղտոր լորձը, դրանք լորձային խցանի արտանկման նշաններն են։

Փորը քարանում է

Եթե հաճախ եք նկատում, որ փորը քարանում է կամ ցավում է, տեղեկացրեք բժշկին։ Այդ շրջանում արգանդը կարող է հիպերտոնուսային վիճակում լինել, ինչը հաճախ նպաստում է ծննդաբերությանը։ Մոտալուտ ծննդաբերության մասին է վկայում նաև փորի իջեցումը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար