Հղիության 39-րդ շաբաթ

Հղիության 39-րդ շաբաթ

Երեսունիններորդ շաբաթվա կեսերն է, և եթե դեռևս չեք ծննդաբերել, ապա այդ անելու բոլոր հնարավորություններն ունեք այս շաբաթ։

Ծննդաբերության նշաններն են՝

  • մեջքի և գոտկատեղի ձգող ցավ, 
  • լորձային խցանի արտանկում, 
  • կանոնավոր կծկանքներ, 
  • արյունային արտադրություն, 
  • ախորժակի մեծացում, 
  • լուծ, 
  • պտղաջրի արտահոսք։ 

Ուշադիր եղեք ձեր մարմնի ազդակների հանդեպ, այն ինքը կհուշի, թե ինչ է պետք անել։

Կարդացեք՝ Ինչպես է սկսվում ծննդաբերությունը

Պտղի զարգացման փուլ

Պտղի միջին երկարությունը 50 սմ է, մարմնի զանգվածը` 3000-3500գ: Մաշկը բաց վարդագույն է, զարգացած է ենթամաշկային հենքը: Յուրաքանչյուր պտուղ կուտակում է օրական մինչև 14գ ճարպ: Աղվամազերը գրեթե բացակայում են: Գլխի մազերի երկարությունը հասնում է 2 սմ-ի: Կուրծքն առավել արտահայտիչ է դառնում: Թոքերում ավելանում է սուրֆակտանտի արտադրությունը: Պտղի որովայնը մեծ է ու կլոր` լյարդի շրջանում արտափքված:

Լյարդն իրականացնում է արյունաստեղծման գործառույթ: Աչքերը սևեռվում են 20-30 սմ տարածության վրա, այսինքն` կերակրման ժամանակ մինչև մոր դեմքն ընկած հեռավորության չափով: Առկա է հակադրության ու սրության զգացողությունը, ռեֆրակցիան, ակկոմոդացիան, ծավալային, երկբևեռային, գունավոր տեսողությունը, հեռավորության և խորության որոշումը, շարժումներին արձագանքելը:

ԿՆՀ-ի առանձին բաժինների հասունացումն անհամաչափ է ընթանում. 30-39-րդ շաբաթում կազմաբանորեն լիարժեք զարգացած են միայն ողնուղեղի նյարդային բջիջները և գլիալ հյուսվածքը: Ծննդյան պահին հասուն է դիմային նյարդի մի մասը, որն իրականացնում է ծծելու կառավարումը:

ԿՆՀ-ի կառուցվածքային և գործառական լիարժեք զարգացումն ավարտվում է հետծննդյան շրջանում: Մեծ ուղեղի կեղևի կառուցվածքը բարձր աստիճանի է հասնում արդեն ներարգանդային զարգացման փուլի վերջում, ինչը պայմանավորված է նրա արագ գործունեությամբ:

Կարդացեք՝ Անցավ ծննդաբերություն․ ցավազրկման մեթոդները

 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար