Ոչ բնորոշ ասելով, հասկանում են բջիջների կառուցվածքային, ինպես նաև էպիթելերի հասունացման և առանձնացման փոփոխություններ։ Այդ նախաքաղցկեղային հիվանդություն է, կարող է առաջացնել արգանդի պարանոցի ուռուցք։
Առանձնացվում է երեք գործոն՝
Այդ հիվանդության զարգացմանը մեծապես խթանում է պապիլլոմավիրուսի առկայությունը։ Ըստ որում՝ պապիլլոմավիրուսի հայտնաբերումը դեռ չի նշանակում, որ կնոջ մոտ կա արգանդի պարանոցի դիսպլազիա։
Հիվանդության հավանականությունը կախված է օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքից։
Բնորոշ ախտանշաններ չկան։ Շատ հաճախ արգանդի պարանոցի դիսպլազիան նախնական փուլում որևէ կերպ չի արտահայտվում։ Շատերի մոտ արգանդի պարանոցը վիզուալ չի փոփոխվում։ Կարող են ի հայտ գալ վերարտադրողական համակարգի օրգանների հիվանդությունների նշաններ՝ արյունոտ արտադրություն, ցավեր որովայնի ներքևի հատվածում և այլն։
Կանայք տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է անցնեն ցիտոլոգիական հետազոտություն, որը թույլ է տալիս ախտորոշել այս խնդիրը։
Արգանդի պարանոցի ատիպիկ բջիջների արտահայտվածության աստիճանից կախված՝ առանձնացվում է արգանդի պարանոցի դիսպլազիայի 3 աստիճան՝
Բուժման մեթոդն ընտրվում է կախված կնոջ տարիքից, դիսպլազիայի աստիճանից, պաթոլոգիկ հատվածի ծավալից, զուգահեռ այլ հիվանդությունների առկայությունից։
Կանխարգելիչ մեթոդներ՝