Ձվարանի տերատոմա

12.11.2019927

Ձվարանի տերատոման (ձվարանի դերմոիդ կիստա) բնածին բարորակ գոյացություն է, որը կարող է պարունակել ցանկացած հյուսվածք՝ ատամ, մազ, ոսկորների կտորներ և այլն։ Այն կարող է տեղակայված լինել ցանկացած օրգանում։

Առաջացման պատճառները

Ձվարանի տերատոմայի առաջացման պատճառները հայտնաբերված չեն։ Այն առաջանում է ներարգանդային զարգացման ընթացքում։ Հնարավոր պատճառը հղի կնոջ օրգանիզմի վրա անբարենպաստ գործոնների ազդեցությունն է՝ ճառագայթում, սննդային թունավորում, մի շարք դեղամիջոցների օգտագործում, հղիության ընթացքում տարած ինֆեկցիոն հիվանդություններ և այլն։

Ախտանշանները

Եթե տերատոման փոքր է լինում, որևէ կերպ իրեն զգալ չի տալիս և սովորաբար հայտնաբերվում է պատահմամբ։

Մեծ չափի դեպքում ի հայտ են գալիս հետևյալ ախտանանները՝

  • դիսպարեունիա՝ ցավ սեռական հարաբերության ընթացքում, 
  • ձգող, նվվացող ցավ գոտկատեղի և որովայնի ստորին հատվածում, որոնք ուժգնանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, 
  • հաճախակի միզարձակում և արտաթորում։ 

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգիական զննման, անամնեզի հավաքագրման, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների և որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությանմիջոցով։

Բուժումը

Ձվարանի տերատոմայի բուժումն իրականացվում է վիրաբուժական միջամտությամբ։

Կանխարգելումը

Կանխարգելումը ենթադրում է հղիության վրա ազդող բացասական գործոնների բացառում, առողջ և հավասարակշռված սննդակարգի ապահովում , հրաժարում վնասակար սովորություններից։