Բժիշկ-բուժառու հաղորդակցումը․ ի՞նչն է անվստահություն առաջացնում

Բժիշկ-բուժառու հաղորդակցումը․ ի՞նչն է անվստահություն առաջացնում

Մեր հոդվածներից մեկում խոսել ենք այն հիմնական գործոնների ու թյուր պատկերացումների մասին, որոնք կնոջը խոչընդոտում են դիմել գինեկոլոգի անգամ երբ անհրաժեշտ է։ Հիմա էլ խոսենք բժիշկ-բուժառու հաղորդակցման, վստահության և բժշկի վերաբերմունքի մասին, որը հաճախ նույնպես անվստահություն է առաջացնում։

Կարդացեք՝ Ինչո՞ւ ենք խուսափում բժշկի դիմելուց

Նախկինում ախտորոշման հիմնական միջոցն անամնեզի հավաքագրումն է եղել, իսկ բուժման միջոցը՝ բժշկի խոսքը, զրույցը։ XX-XXI դարերում բժշկությունը զարգացման ահռելի թռիչք է կատարում․ կարևոր դեր են խաղում գործիքային հետազոտությունները, լաբորատոր մեթոդները, զարգացել է դեղագիտությունը, բազմաթիվ դեղամիջոցներ և պատվաստանյութեր են ի հայտ եկել, զարգացել է վիրաբուժությունը, բայց արդյունքում բուժառուի հետ շփման, զրուցելու ժամանակն ավելի ու ավելի է նվազում։

Երկար տարիներ աշխատելով՝ բժիշկները հիվանդանոցը սկսում են չհամարել սթրեսածին միջավայր, չեն մտածում, որ այն հիվանդի համար հենց այդպիսինն է։ Բացի այդ Հայաստանում պատմականորեն այնպես է ստացվել, որ բժիշկ-հիվանդ հարաբերությունը հիմնված է հայրիշխանական մոդելի վրա․ այդ անձինք ապրիորի հավասար չեն, մասնագետը շփվում է ինչպես մեծահասակը փոքր երեխայի հետ և ոչ միշտ է բացատրում, թե ինչ է անում։ Համագործակցային, հավասարը հավասարին շփման անցնելը դանդաղ է կայանում, հաճախ էլ՝ դժկամությամբ։

Մեր երկրում էթիկան ու դեոնտոլոգիան ավելի շատ բժշկական հանրության ներսում հարաբերությունների մասին է, քան դրսում։ Բժշկական էթիկայի մասին շատերը չեն սովորում համալսարանում, այդ առարկան կարծես թե գրավիչ չէ ուսանողների համար։

Պետք է ձգտել գործընկերային, վստահություն ներշնչող հաղորդակցման։ Գինեկոլոգի դիմելիս կինն իր հետ բերում է իր ամենաթաքուն վախերը, գաղտնիքները, մտահոգությունները և խնդրից ազատվելու հույսը։ Այդ պայմաններում բժիշկը պետք է ժամանակը լավագույն ձևով օգտագործի, ստրուկտուրավորի զրույցը, խոսակցության տրամաբանությունը կառուցի, ճիշտ ձևակերպի հարցերը և այլն։

Բժիշկը պետք է տակտ ունենա կնոջ համար խոցելի թեմաներով զրուցելիս, պետք է հարգի նրա վախը, ընդունի նրան առանց քննադատելու նրա հայացքներն ու զգացումները, պարզաբանի տերմինները, բացատրի ինչ է կատարվում և ուշադիր լինի՝ այցելուն լիարժեք հասկացե՞լ է իրեն, թե՞ ոչ։ Դեմ առ դեմ շփումը, տեսողական կոնտակտը, բաց դիրքը էմպատիայի ու խոսակցության մեջ ներգրավված լինելու դրսևորումներ են։

Բժշկի վերաբերմունքն ու պահվածքը շատ հաճախ նպաստում են, որ կանայք չդիմեն բժշկի, պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքն ու ամեն բան անել վստահության, էմպատիայի ու ապահովության մթնոլորտ ստեղծելու համար։ 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: