Վիտամին A (ռետինոլ և այլ ռետինոիդներ) և պրովիտամին A․ դերն օրգանիզմում

Վիտամին A (ռետինոլ և այլ ռետինոիդներ) և պրովիտամին A․ դերն օրգանիզմում

Վիտամին A-ն (ռետինոլ և այլ ռետինոիդներ) և պրովիտամին A-ն (β կարոտին և այլ կորոտինոիդներ) ազդում են բոլոր օրգանների և համակարգերի վրա և խիստ կարևոր են մարդու առողջության պահպանման համար։

Դերն օրգանիզմում

Շատ կարևոր է իմունային համակարգի ճիշտ աշխատանքի համար, օրգանիզմը պաշտպանում է բազմաթիվ վիրուսներից և վարակներից։

Կարևոր է նաև սրտանոթային համակարգի համար, խոչընդոտում է վնասակար խոլեստերինի կուտակմանը։

Օգնում է, որ ճիշտ գործի նաև էնդոկրին համակարգը։

Այդ վիտամինի քանակից է կախված մարդու մաշկի վիճակը։

Օգնում է վերականգնել վնասվածքները և լուծել մաշկային խնդիրները՝ էկզեմա, պսորիազ, այրվածքներ, վնասվածքներ և այլն։

Խիստ կարևոր է նաև տեսողության համար։

Ազդում է աչքի ցանցաթաղանթի, լույսի և գույների ընկալման վրա։

Մասնակցում է նոր բջիջների կազմավորմանն ու աճին և ազդում հյուսվածքների շնչառության վրա։

Օժտված է հակաօքսիդանտային հատկություններով և նպաստում է ծերացման դանդաղեցմանը, կանխում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը։

Վիտամին A պարունակող սննդամթերքներ

Վիտամին A-ն պարունակվում է կենդանական ծագման մթերքներում, իսկ պրովիտամին A-ն՝ բուսական ծագման մթերքներում և կաթնամթերքում։

Վիտամին A-ի աղբյուրներն են՝

  • լյարդ, 
  • կարագ, 
  • թթվասեր, կաթնաշոռ և կաթնաթթվային այլ մթերքներ, 
  • ձվի դեղնուց և այլն։ 

Պրովիտամին A-ի աղբյուրներն են՝

  • ծիրան, 
  • գազար, 
  • դդում և դդմի սերմ, 
  • մաղադանոս, 
  • սպանախ և այլն։ 

Վիտամին A-ի ավելցուկ

Վիտամին A-ի ավելցուկը սովորաբար առաջանում է այդ վիտամինը պարունակող դեղամիջոցների չարաշահումից։ Ախտանշաններն են՝ հոդացավ, ներքին օրգանների ցավ, լյարդի մեծացում և այլն։

Վիտամին A-ի պակասն օրգանիզմում առաջին հերթին ազդում է տեսողության վրա։ Դիտվում է նաև մաշկի և լորձաթաղանթների չորություն, մազերի և եղունգների դյուրաբեկություն, դաշտանի խանգարում, մարսողական, էնդոկրին, միզասեռական և այլ համակարգերի խանգարումներ, տղամարդկանց դեպքում՝ անպտղություն և այլն։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: