Ասթման հղիության դեպքում

14.10.2019969

Հղիությունը տարբեր կերպ կարող է ազդել ասթմայի ընթացքի վրա։ Հաճախ վիճակը վատանում է, սակայն հիմնականում ծանր նոպաներ չեն լինում։

Բրոնխիալ ասթման էլ իր հերթին է տարբեր կերպ ազդում հղիության ընթացքի վրա, սակայն ծանր ասթման բարձրացնում է հետևյալ խնդիրների առաջացման վտանգը`

  • թերհասություն, 
  • պրեէկլամպսիա, 
  • հասակի սահմանափակում, 
  • մոր հիվանդացություն և մահ, 
  • կեսարյան հատումև այլն։ 

Բուժումը

  • Ինհալյացիոն բրոնխոդիլատատորներ և կորտիկոստերոիդներ։
  • Մեթիլպրեդնիզոլոն (ներերակային), հետագայում՝ պրեդնիզոն։

Հղիությունը սովորաբար չի ազդում ասթմայի բուժման վրա։ Կանանց հատուկ ստրատեգիանր են սովորեցնում, որոնք օգտակար են լինում ասթմայի վերահսկման, այդ թվում՝ թրիգերային ագենտների ազդեցության նվազեցման և թոքային ֆունկցիայի պարբերաբար չափման հարցում։

Հղի կանանց դեպքում առաջին գծի թերապիա է համարվում բրոնխոլիտիկների և կորտիկոստերոիդների ինհալյացիոն ձևերը։ Սուր նոպայի ժամանակ ի հավելումն բրոնխոլիտիկների կիրառվում է մեթիլպրեդնիզոլ՝ ներերակային եղանակով, հետո՝ պրեդնիզոլ՝ պորօրալ եղանակով։

Դեղորայքի չափաբաժնի ընտրության և ընդունման կարգը պետք է վերահսկվի միայն բժշկի կողմից: