Գազավորված ջուր․ օգտակար և վնասակար հատկությունները

02.09.20191192

Գազավորված ջուրը բնական հանքային կամ խմելու ջուրն է՝ հարստացված Co2-ով։ Ածխածնի շնորհիվ գազավորված ջուրը մաքրվում է հնարավոր մանրէներից։

Գոյություն ունի գազավորված ջրի երեք տեսակ՝

  • թույլ գազավորված 
  • ուժեղ գազավորված (0,2 - 0,3%), 
  • հագեցած (0,4%-ից շատ)։ 

Բնության մեջ գազավորված ջուրը հազվադեպ է հանդիպում, քանի որ ածխաթթու գազն արագորեն ցնդում է։ Պարտադիր գազավորման է ենթակա հանքային ջուրը՝ լիտրին 10 գրամից ավել միներալիզացիայով։ Այդ թույլ է տալիս պահպանել բոլոր միկրոտարրերը, և ջրի բաղադրությունը պրակտիկորեն չի փոխվում պահպանման ընթացքում։ Այդպիսի ջուրը միայն բժշկի նշանակմամբ են խմում։

Օգտակար հատկությունները

Սառեցված գազավորված ջուրն ավելի լավ է հագեցնում է ծարավը, քան չգազավորվածը։ Նշանակվում է ստամոքսի ցածր թթվայնություն ունեցող մարդկանց, որպեսզի խթանվի ստամոքսահյութի արտազատումը։

Ամենաօգտակար ջուրը բնական աղբյուրների ջուրն է՝ գազավորված բնական եղանակով։ Վերջինիս միներալիզացիան և թթվայնությունը հավասարակշռված են։ Այդպիսի ջուրը սնուցում է ամբողջ օրգանիզմի բջիջները չեզոք մոլեկուլների շնորհիվ։

Բնական գազավորված ջրում առկա նատրիումը ակտիվացնում է ֆերմենտները, պահում թթվահիմնային հավասարակշռությունը և մկանների տոնուսը։ Կալցիումի և մագնիումի առկայությունը ոսկրային և ատամնային հյուսվածքն ավելի է ամրացնում։

Գազավորված հանքային ջուրը լավացնում է սրտանոթային, նյարդային և ավշային համակարգերի աշխատանքը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, լավացնում է ախորժակը և մարսողությունը։

Վնասակար հատկությունները

Հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ այն բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, գրգռում է լորձաթաղանթը՝ սրելով բորբոքային պրոցեսները։

Գազավորված քաղցր ջրի չարաշահումը կարող է հանգեցնել ճարպակալման, շաքարային դիաբետի առաջացման և նյութափոխանակության խանգարման։

Հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին։