Թիրեոտոքսիկոզ

22.08.20191250

Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենահամառն են, քանի որ երկար ժամանակ ընթանում են իրենց զգալ չտալով։ Հիմնականում հանդիպում ե բարորակ ուռուցքները՝ կիստաներն ու ադենոմաները։

Թիրեոտոքսիկոզը՝ հիպերթիրեոզը, ախտաբանական վիճակ է, որի դեպքում T3 և T4 հորմոնները չափից շատ են արտադրվում։ Այդ երևույթներով են ընթանում էնդոկրին համակարգի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ դիֆուզ խպիպը, բազմահանգույց թունավոր խպիպը, թունավոր ադենոման և այլն։

Կախված բուժառուի օրգանիզմի առանձնահատկություններից, ընդհանուր վիճակից, հարակից հիվանդություններից, ախտորոշումից և թիրեոտոքսիկոզի ծանրության աստիճանից՝ վիճակը շտկվում է դեղորայքային թերապիայով կամ վահանաձև գեղձի հեռացման վիրահատությամբ։

Վիրահատական բուժումն իրականացվում է խիստ ցուցումներով՝

  • եթե հիվանդությունն ունի կրկնվող բնույթ, 
  • եթե վահանաձև գեղձը մեծացել է, 
  • եթե դեղորայքային թերապիան արդյունք չի տալիս։ 

Թիրեոտոքսիկոզի վիրահատական բուժումը

Վիրահատական միջամտության ծավալը կախված է վահանաձև գեղձի ախտահարվածության աստիճանից։ Օրգանի ամբողջական կամ մասնակի հեռացման համար կարող է կիրառվել ուլտրաձայնային հատուկ դանակ՝ Harmonic Focus։

Վերականգնումը

Ժամանակակից մեթոդիկաների կիրառումը թույլ էտալիս նվազեցնել հյուսվածքների վնասման վտանգը՝ ապահովելով արագ ապաքինումը։ Թիրեոիդէկտոմիայից հետո բուժառուն ստացիոնարում անցկացնում է մեկից երկու օր։

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է, որ պարանոցի հատվածում ցավ, ձայնի փոփոխություն, այտուցվածություն զգացվի։ Սովորաբար այդ ամենն անցնում է ինքնուրույն և անհետևանք։

Վահանաձև գեղձի հեռացումից հետո հիպոթիրեոզ է զարգանում, այդ պատճառով հորմոնային թերապիա է նշանակվում։