Սամիթ․ օգտակար և վնասակար հատկությունները

16.08.2019580

Սամիթը պարունակում է նիկոտինաթթու և ասկորբինաթթու, ռիբոֆլավին, թիամին, կարոտին, պեկտինյան նյութեր, ածխաջրեր, ֆլավոնոիդներ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամին А, В2, В6, С, РР և այլն։

Հարուստ է սպիտակուցներով և ճարպայուղով, ինչպես նաև եթերային յուղով, որը սամիթին յուրահատուկ բույր է տալիս։

Օգտակար հատկությունները

Ուժեղացնում է արյունաստեղծման պրոցեսը, քանի որ մեծ քանակությամբ երկաթ և մագնիում է պարունակում։ Եթերային յուղը նպաստում է լեղու, մարսողական ֆերմենտների, մեզի առաջացմանը, ինչպես նաև վարակազերծում է օրգանիզմը, հատկապես՝ միզասեռական և մարսողական համակարգերի։

Անետինի պարունակության շնորհիվ նպաստում է ուղեղի և սրտամկանի անոթների լայնացմանը՝ խթանելով դրանց լիարժեք սնուցումը։

Լավացնում է լակտացիան և դիուրեզը։ Օգտագործում են որպես սպազմոլիտիկ, սեդատիվ և միզամուղ միջոց, ինչպես նաև շնչառական խնդիրների, արյան բարձր ճնշման դեպքում, տեսողության լավացման համար և այլն։

Սերմերն օգտագործում են թուրմ սարքելու համար, որը լավացնում է ախորժակն ու մարսողությունը, վերացնում է անքնությունը և երիկամների բորբոքումը։ Սերմերի փոշին լավացնում է լակտացիան։

Թուրմի մեջ թաթախված բամբակը աչքերին դնելով՝ հնարավոր է ազատվել դրանց այտուցվածությունից։ Սերմերի թուրմն օգտագործում են որպես հակաթութքային միջոց, որպես արտաքին վերքերն ապաքինող և մաշկի ալերգիկ քորը վերացնող միջոց։

Սամիթի ձեթն օգտակար է բրոնխիտի և պնևմոնիայի դեպքում, քանի որ նպաստում է խորխի հեռացմանը։

Վնասակար հատկությունները

Հակացուցված է ցածր ճնշում ունեցող մարդկանց։ Չափից շատ օգտագործումը կարող է վնասել հղիությանը, տեսողության վատացման պատճառ դառնալ, գլխապտույտ և գլխացավ առաջացնել։