Ձվարանի էնդոմետրիոիդ կիստա

13.08.20193160

Լապարասկոպիկ ցիստէկտոմիան վիրահատական միջամտություն է, որը կատարվում է ձվարանի էնդոմետրիոիդ կիստաների հեռացման նպատակով։ Միջամտությունը համարվում է փոքր ինվազիվային, ինչը պայմանավորված է անվնասությամբ և բուժառուի արագ վերականգնմամբ։

Բուժումը

Էնդոմետրիոիդ կիստաներն առաջանում են, երբ արգանդի ներքին բջիջները տարածվում են ձվարանների վրա։ Ախտաբանական հյուսվածքի բջիջները պահպանում են ցիկլիկ հորմոնային կախվածությունը, արդյունքում կիստայի չափը շարունակ աճում է։

Բուժումն իրականացվում է կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով։ Առաջինի արդյունավետության բացակայության դեպքում կիստան հեռացվում է վիրահատությամբ։

Կիստայի հեռացման ցուցումները

Վիրահատական միջամտության հիմնական ցուցումներն են՝

  • մեծ չափսերի կիստա, որի պատռման վտանգը մեծ է, 
  • կիստաներ, որոնք ունեն չարորակ ուռուցքի վերածվելու միտում, 
  • բարդություններ՝ կիստայի ոտիկի ոլորում, թարախակալում, պատռում և այլն։ 

Վերականգնումը

Լապարասկոպիկ ցիստէկտոմիան կատարվում է անհատական մոտեցմամբ, ինչը թույլ է տալիս նվազեցնել բարդությունների առաջացման վտանգը։ Վիրահատությւոնից հետո բուժառուն 1-2 օր անցկցնում է ստացիոնարում, իսկ դուրսգրումից հետո խորհուրդ է տրվում 2-3 շաբաթ զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Արդյունքն ամրապնդելու նպատակով հորմոնային թերապիա է նշանակվում։