Սալոր (ալիչա)․ օգտակար և վնասակար հատկությունները

05.08.20191814

Սալորը դիետիկ միրգ է, կալորիականությունն ընդամենը 30 կկալ է, պարունակում է РР, А, B1, B2, C, E վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր՝ կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ և այլն։ Օգտակար է թարմ և վերամշակված վիճակում։

Սննդային արժեքը 100 գրամում՝

  • սպիտակուցներ՝ 0,2 գր․, 
  • ճարպեր՝ 0,1 գր․, 
  • ածխաջրեր՝ 8 գր․,
  • ջուր՝ 89 գր․: 

Օգտակար հատկությունները

Ցուցված է երեխաներին, հղի և կրծքով կերակրող կանանց, տարեցներին, ինչպես նաև լյարդի և լեղուղիների քրոնիկ բորբոքային ախտահարումների ժամանակ։

Օգտագործում են փորկապության, ցինգայի, հավկուրության և այլ ավիտամինոզների կանխարգելման համար։

Պեկտինների և բջջանյութի մեծ քանակության շնորհիվ սալորը նպաստում է օրգանիզմից ռադիոնուկլիդների հեռացմանը։

Հյութը հաճախ խառնում են քափույրի սպիրտին (կամֆորա) և օգտագործում դժար ապաքինվող վերքերի լավացման համար, բացի այդ՝ նաև վերացնում է հազը և ծառայում որպես քրտնամուղ միջոց հարբուխի դեքում։

Ծաղիկների ջրային թուրմը օգտագործում են լյարդի, երիկամների հիվանդությունների և սեռական անկարողության դեպքում։

Վնասակար հատկությունները

Չափից շատ ուտելու դեպքում կարող է ստամոքսի և աղիների խանգարում առաջացնել։ Քանի որ սալորը մեծ քանակությամբ օրգանական թթուներ է պարունակում, հակացուցված է գաստրիտ, ստամոքսի բարձր թթվայնություն և խոց ունեցող մարդկանց։

Հակացուցված է նաև աքարային դիաբետի դեպքում, քանի որ մեծ քանակությամբ շաքար է պարունակում։